Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները

Sun, 24 May 2026 13:08:35 +0400


Ինչո՞ւ է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի՝ իբր դրսի ազդեցության տակ գտնվելու և Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։

Շատ պարզ պատճառով. որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։
Ինչ վերաբերում է հիբրիդային ազդեցությանը և կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմանը, ապա դա նույնպես հենց Նիկոլի թիմի համար է արվում, և լավագույն ազդեցությունը երեկվա ռուսալեզու «The Insider»-ի հրապարակումն էր։ Ծայրից ծայր սուտ տեղեկություն, որն իշխանության առաջին դեմքերից սկսած մինչև հանրային մամուլ տարածեցին։ Սպասեք միջազգային եվրատերերից SMS-ով ապրող շրջանակների պուլտով կառավարվող հիստերիային։ Բայց լուրջ մի ընդունեք։
Ի՞նչ պետք է անենք մենք՝ մեծացնենք հայկական գործոնը։ Դրսի գործոնների չեզոքացման միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է։
Դրա ռեսուրսը, պոտենցիալը ունենք, եթե մեր հասարակությանը կարողանանք բացատրել, որ վաղը երբ էլի ենթարկվենք հարձակման, ագրեսիայի, էթնիկ զտման փորձերի, դրանցից միայն ցավակցական հեռագրեր և երկուստեք զսպվածության կոչեր ենք ստանալու։ Ուրիշ ոչինչ։ Քարոզարշավի առաջիկա շաբաթներին շեշտադրումը պետք է արվի հայկական գործոնի վրա. ռուսական, բելառուսական, ամերիկյան, եվրոպական… և այլ իբր ազդեցություններ, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, ժամավաճառություն։ Կա պարզ ընտրություն՝ հայկական գործոն-նոր իշխանություն, և այս իշխանությունը՝ իր ադրբեջանական գործոնով։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում Sun, 25 Oct 2026 22:30:24 +0400…

19 րոպե ago

Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հաղթել է

Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հաղթել է Sun, 25 Oct 2026 22:27:19 +0400 Արտաշատի 12/56 տեղամասում, որը…

22 րոպե ago

ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել

ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել Sun, 25 Oct 2026 22:24:43 +0400 Հրազդան 26/13 255 մասնակից ՔՊ-217…

25 րոպե ago

Բա պետք է «մերկացնեինք իրենց»․ մենք ոչ մի կանոն չենք խախտել․ Գևորգյան

Բա պետք է «մերկացնեինք իրենց»․ մենք ոչ մի կանոն չենք խախտել․ Գևորգյան Sun, 25 Oct…

32 րոպե ago

Պատկերը՝ Գեղարքունիքում․ որ ուժը որքան ձայն է ստացել

Պատկերը՝ Գեղարքունիքում․ որ ուժը որքան ձայն է ստացել Sun, 25 Oct 2026 22:15:46 +0400 Գեղարքունիքի…

34 րոպե ago

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին Sun, 25 Oct 2026 22:09:59 +0400 ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները…

39 րոպե ago