Ռուսաստանն ընտրություններում իր նախընտրած թեկնածուին աջակցելու համար տնտեսական ճնշումների է դիմում, որից տուժում է գյուղացին ու գործարարը․ Արման Թաթոյան

Ռուսաստանն ընտրություններում իր նախընտրած թեկնածուին աջակցելու համար տնտեսական ճնշումների է դիմում, որից տուժում է գյուղացին ու գործարարը․ Արման Թաթոյան

Sun, 24 May 2026 19:55:28 +0400


Նախընտրական շրջանում Ռուսաստանը մի շարք ապրանքների նկատմամբ արգելքներ սահմանեց՝ իր օրակարգային հարցերն առաջ տանելու, մասնավորապես սեփական նախընտրելի թեկնածուին աջակցելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Մեր տնտեսության մեջ կան զգայուն, խոցելի կետեր, որով ճնշում են առաջացնում։ Այս իշխանությունն այդ առիթից օգտվում է։ Տեսեք`ինչ է ստացվում, քանի որ կա Ռուսաստանի նախընտրած քաղաքական ուժի թեկնածու, հենց արգելք է լինում, այս իշխանությունն ուրախանում է։ Անգամ ինձ մոտ տպավորություն է, որ ամեն մի արգելք իրենց նվեր են համարում»,- ասել է Թաթոյանը։

Նա նշել է, որ քաղաքական արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող ուժեր ճնշումներն օգտագործում են ընտրողներին վախեցնելու նպատակով, այն ինչ պետք է առաջնորդվել միայն Հայաստանի շահով․

«Ինձ համար ամենակարևորը իմ երկրի օգուտն է։ Ես չեմ կարող հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ, որովհետև դա մեր շահերից չի բխում։ Չեմ կարող նույնը անել Եվրոպայի հետ, որովհետև էլի մեր շահից չի բխում։ Ի՞նչ պետք է անենք․ ամեն տեղից վերցնենք մեզ համար օգտակարը, կարևորը, որը մեր շահերից է բխում»։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

21/7 ընտրատեղամասում ՔՊ֊ական անդամը ձեռքերով ուղղորդում է քվեախցիկից դուրս նայող քաղաքացուն

21/7 ընտրատեղամասում ՔՊ֊ական անդամը ձեռքերով ուղղորդում է քվեախցիկից դուրս նայող քաղաքացուն Sun, 25 Oct 2026…

27 րոպե ago

Ովքեր են երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացած ամուսինները․ զոքանչի քառասունքն էր

Ովքեր են երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացած ամուսինները․ զոքանչի քառասունքն էր Sun, 25 Oct 2026…

29 րոպե ago

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Աբրահամյան

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Աբրահամյան Sun, 25 Oct 2026 14:28:09 +0400 Latest news from…

31 րոպե ago

Նայե՛ք համընդհանուր ուղղորդումներ են Ստեփանավանում, քվեախցիկում կանգնում են ընտրողի գլխին

Նայե՛ք համընդհանուր ուղղորդումներ են Ստեփանավանում, քվեախցիկում կանգնում են ընտրողի գլխին Sun, 25 Oct 2026 14:17:57…

42 րոպե ago

ՏԻՄ ընտրություններ 2026․ Գետափի ընտրատեղամաս

ՏԻՄ ընտրություններ 2026․ Գետափի ընտրատեղամաս Sun, 25 Oct 2026 14:15:38 +0400 ՏԻՄ ընտրություններ 2026 Գետափի…

44 րոպե ago

Բազմաթիվ ահազանգեր ունենք, օրինականությունն ապահովեք, կուտակումներ կան. Մելոյանը` ոստիկաններին

Բազմաթիվ ահազանգեր ունենք, օրինականությունն ապահովեք, կուտակումներ կան. Մելոյանը` ոստիկաններին Sun, 25 Oct 2026 13:58:36 +0400…

1 ժամ ago