Գյումրին՝ երկրորդ մայրաքաղաք, ջուրը՝ սիմվոլիկ գնով. Արման Թաթոյանը` Գյումրիում

Գյումրին՝ երկրորդ մայրաքաղաք, ջուրը՝ սիմվոլիկ գնով. Արման Թաթոյանը` Գյումրիում

Sun, 24 May 2026 21:19:23 +0400


«Միասնության թևեր» քաղաքական ուժն այսօր Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց իր նախընտրական քարոզարշավը։ Ուժի ներկայացուցիչներն ու համակիրները երթ իրականացրեցին քաղաքի կենտրոնական փողոցներով, որից հետո փոքրիկ հանրահավաք կազմակերպվեց Գյումրու Թատերական հրապարակում։
​Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը բարձրախոսով դիմեց գյումրեցիներին՝ ընդգծելով, որ Հայաստանում չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել սեփական ուժերով ու միասնականությամբ։ «Մենք հզոր ու ուժեղ ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում ունենք հայրենակիցներ ու հարցեր ենք լուծում ողջ աշխարհում, հետևաբար չենք կարող թույլ տալ, որ գան մեզ պարտադրանքներ անեն»,- հայտարարեց նա և հորդորեց քաղաքացիներին պարտադիր գնալ ընտրությունների, չտրվել աշխատանքը կորցնելու սպառնալիքներին ու վախերին, քանի որ քվեախցիկում հենց իրենք են որոշում երկրի ապագան։ Նա շեշտեց, որ Հայաստանի ընտրությունը պետք է որոշվի երկրի ներսում (Գյումրի, Երևան, Ախուրյան, Կապան) և ոչ թե Մոսկվայում կամ Բաքվում։

Կուսակցության ծրագրի համաձայն՝ Գյումրին պետք է դառնա երկրորդ մայրաքաղաք, որն իր առավելություններով չի զիջի Երևանին, ինչպես օրինակ Մյունխեն-Բեռլին, Նյու Յորք-Վաշինգտոն օրինակներն են։ Նախատեսվում է քաղաքը վերածել տնտեսագիտական և մանկավարժական ուղղվածությամբ համալսարանական խոշոր կենտրոնի, իսկ «Շիրակ» օդանավակայանը դարձնել «Զվարթնոցին» լիարժեք մրցակից՝ ավիատոմսերի գները նվազեցնելու նպատակով։ Անդրադառնալով Շիրակի մարզում աղքատության բարձր մակարդակին՝ Թաթոյանը խոստացավ հատուկ ծրագրով քաղաքացիներին ազատել վարկային գերությունից։ Գյուղատնտեսությունը զարգացնելու համար նախատեսվում է սահմանել ոռոգման և խմելու ջրի սիմվոլիկ գումարներ, ներդնել մթերման կայաններ, ինչպես նաև բացառել դպրոցների փակումը, հատկապես՝ սահմանամերձ համայնքներում։ Թեկնածուն հայտարարեց, որ իր համար առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է, և «անկլավներ գոյություն չունեն»։ Տնտեսական միակողմանի կախվածությունները վերացնելուն զուգահեռ՝ նա կարևորեց Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը, քանի որ տասնյակ հազարավոր հայեր այնտեղ մեկնում են արտագնա աշխատանքի։

Կուսակցությունն առաջարկում է երեք հիմնասյուն երիտասարդներին հայրենիքում պահելու համար՝ ապահով կյանք ու լավ կրթություն, բարձր վարձատրվող աշխատանք և ազգային ինքնության պահպանում։

Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները հանդես եկան «Հունիսի 7-ին ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին» կարգախոսով։ Փողոցներում բազմաթիվ քաղաքացիներ էին մոտենում Արման Թաթոյանին նաև որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպանի, ակնկալելով իրավական խորհրդատվություն և աջակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Wed, 04 Nov 2026 19:07:36 +0400 Latest…

8 րոպե ago

Արջը հոշոտել է որսորդին

Արջը հոշոտել է որսորդին Wed, 04 Nov 2026 19:00:54 +0400 Ռուսաստանի Տոմսկի մարզում հայտնաբերվել է…

15 րոպե ago

Ինչպես ճանապարհեցին Ծառուկյանին

Ինչպես ճանապարհեցին Ծառուկյանին Wed, 04 Nov 2026 19:00:17 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

16 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը ջախջախվեց. Աբովյան

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը ջախջախվեց. Աբովյան Wed, 04 Nov 2026 18:52:49 +0400 Latest news from Հրապարակ…

23 րոպե ago

Մի հատ էմոցիոնալ պոռթկում որսացին ու որոշեցին դնել կալանքի երկարացման հիմքում

Մի հատ էմոցիոնալ պոռթկում որսացին ու որոշեցին դնել կալանքի երկարացման հիմքում Wed, 04 Nov 2026…

24 րոպե ago

«Նիկոլ, հուպ տուր, ընդդիմությանը կուլ տուր»

«Նիկոլ, հուպ տուր, ընդդիմությանը կուլ տուր» Wed, 04 Nov 2026 18:45:03 +0400 Փաշինյանը պատրաստվում է…

31 րոպե ago