Իշխանությունը գնում է վտանգավոր սադրանքների ճանապարհով

Իշխանությունը գնում է վտանգավոր սադրանքների ճանապարհով

Mon, 25 May 2026 10:49:46 +0400


Բաց խոսակցություն պետական համակարգի հետ

Իշխանությունը գնում է վտանգավոր սադրանքների ճանապարհով

Իշխանության գլխավոր նպատակներից մեկը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրական գործընթացներից դուրս մղելը, քանի որ ԲՀԿ-ի արդյունավետ քարոզչությունն ու հասարակության տարբեր շերտերի հետ անմիջական աշխատանքը լրջորեն խաթարել են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի բոլոր նախապես մշակված սցենարները։ Եթե ավելի անկեղծ՝ բոլորի սցենարները։

Սկզբնական փուլում Փաշինյանը փորձում էր ընտրություններում հաղթել իր ավանդական նարատիվներով՝ հասարակությունը պառակտելով, վախի և ատելության մթնոլորտ ձևավորելով, «խաղաղության» թեման շահարկելով։ Սակայն քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ այդ մեթոդներն այլևս չեն աշխատում, հանրային դժգոհությունն աճում է, իսկ իշխանության քարոզչական մեքենան ակնհայտորեն կորցնում է արդյունավետությունը։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը՝ ներքին և արտաքին խորհրդատուների հորդորով, փաստացի, անցել է այլ տրամաբանության՝ ծրագրային մրցակցությունը փոխարինելով ճնշումներով, և « սատկացնելու» սպառնալիքներով։ Պարտվող իշխանությունը սկսել է գործի դնել վարչական և ռեպրեսիվ ամբողջ գործիքակազմը, և հիմնական թիրախը Ծառուկյանն է ու իր թիմը։
Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանի կողմից հնարավոր են նոր սադրանքներ(provocations, провокации provokasyonlar), կոնկրետ անձանց և ընտրական պրոցեսի դեմ, ինչի արդյունքում իշխանությունը կփորձի արհեստական իրավիճակներ ստեղծել, որոնք թույլ կտան հասարակական ցուցադրության նպատակով մայրաքաղաքում կենտրոնացված զինտեխնիկան և ուժային ներկայությունը օգտագործել հասարակական կարգի, անվտանգության «ապահովման» նպատակով:
Մենք կանխատեսել ենք Փաշինյանի քայլերի տրամաբանությունը, ինչպես նաև նրա կողմից բեմականացված քաղաքական սադրանքները։ Բայց շատ կարևոր է, որ պետական համակարգը, որի 95 տոկոսը հայրենասեր ու պարկեշտ մարդիկ են, գիտակցի, թե ուր կհասցնի այս ամենը, ուր կտանի պետությունը։

Այս պարագայում կոչ եմ անում ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին պահպանել սառնասրտությունը և չտրվել իշխանության և նրա հովանավորների հնարավոր սադրանքներին։ Փաշինյանի քաղաքական շանսը բախումների, լարվածության և քաոսի մեջ է, որովհետև միայն վախի մթնոլորտում է հնարավոր երկարաձգել քաղաքական գոյությունը։

Կոչ եմ ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին շեշտը դնել ընդհանրական շահի, և ոչ թե առկա տարաձայնությունների վրա։
Մեր բոլորի նպատակը բոլորովին այլ է՝ կառուցել Ուժեղ, Կարգին, Լուսավոր, Միասնական, Անվտանգ և, ի վերջո, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ոչ թե սպառնալիքների, ատելության և ճնշումների, այլ ժողովրդի վստահության, ազգային համերաշխության և պետական պատասխանատվության հիման վրա։

Ես բաց խոսակցություն եմ ուզում սկսել պետական համակարգի հետ։ Դուք պետության ողնաշարն եք։ Դուք ամեն օր անում եք կարևոր ու ազգանվեր գործ։ Ձեր 95 տոկոսը ոչ մի կապ չունի այս անօրինականությունների հետ։ Իմ հորդորն է. մինչև հունիսի 7-ը չանել անօրինականություններ, հունիսի 7-ին քվեարկել ձեր խղճի ձայնով, որ Հայաստանը ձեր սխալ քվեարկությամբ չդառնա Արևմտյան Ադրբեջան, իսկ հունիսի 7-ից հետո դուք շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը ու ոչ ոք ձեզ այլևս չի ստիպելու անել անօրինականություններ, ձեր խղճին ու համոզմունքներին դեմ քայլեր։

Խոսքս վերաբերում է նաև ՔՊ կուսակցության բազմաթիվ անդամների, այդ թվում ցածր, միջին ու բարձր պաշտոններ զբաղեցնող շատերին։ Մի արեք անօրինականություններ, արեք այնպես որ, հունիսի 7-ից հետո հանգիստ շփվենք, քայլենք Երևանի փողոցներով, իրար տեսնելիս բարևենք, սուրճ խմենք, զրուցենք։

Ոչ մի ընտրարշավ, ոչ մի պաշտոն, ոչ մի իշխանություն չարժի, որ մարդիկ անեն իրենց խղճին և օրենքին դեմ քայլեր։ Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք՝ Հայաստանը։ Եվ այն պիտի լինի երաշխավորված խաղաղությամբ, արդար ու բարեկեցիկ։

Հրաչյա Ռոստոմյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ Sat, 13 Jun 2026 19:00:25 +0400 ԱՄՆ…

12 րոպե ago

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ Sat, 13 Jun 2026 18:50:46 +0400 Latest news from…

22 րոպե ago

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Sat, 13 Jun 2026 18:45:53 +0400 Ով ասում է, որ…

27 րոպե ago

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Միգրանտների դեմ «որս» է սկսվել Sat, 13 Jun 2026 18:30:36 +0400 Դիմակավորված տղամարդիկ սկսել են…

42 րոպե ago

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ Sat, 13 Jun 2026 18:27:48…

45 րոպե ago

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով Sat, 13 Jun 2026 18:15:08 +0400 Ես իմ հաշվարկներն ունեմ,…

58 րոպե ago