Տագնապի զգացում կա

Տագնապի զգացում կա

Mon, 25 May 2026 12:12:52 +0400


Երևանի Ավան վարչական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հանդիպման ժամանակ պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած հայտարարություններին ու վարքագծին։

Վարդևանյանի խոսքով՝ վերջին օրերին հասարակությունը ականատես է լինում ատելության խոսքի և կոշտ բառապաշարի տարածման, ինչը մարդկանց շրջանում զայրույթ է առաջացնում։ Նա առաջարկեց այն քաղաքացիներին, որոնք դեռ հույսեր են կապում այդ քաղաքական գործչի հետ, հիշել, որ Ադրբեջանում հերոսի կարգավիճակ ունի մի մարդ, ով սպանել է հայի քնած ժամանակ։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Վարդևանյանը նշեց, որ հանրության մեջ ձևավորվել է լարվածության և անհանգստության մթնոլորտ։ Նրա խոսքով՝ վտանգված է ոչ միայն մարդկանց խաղաղությունն ու կայունությունը, այլև պետականությունը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով, որ փոփոխությունների հասնելու ճանապարհը ընտրություններին մասնակցելն է։

«Հասարակությունում առկա է տագնապի զգացում,քանի որ ռիսկը մեր պետականությունն է, մեզնից յուրաքանչյուրի անդորրն է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին

Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին Fri, 24 Jul 2026 09:30:21 +0400 Գիշերը Ռուսաստանի…

25 րոպե ago

Աննախադեպ է ստեղծված իրավիճակը

Աննախադեպ է ստեղծված իրավիճակը Fri, 24 Jul 2026 09:15:00 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար…

40 րոպե ago

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Fri, 24 Jul 2026…

54 րոպե ago

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400 Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը…

7 ժամ ago

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել Fri, 24 Jul 2026 02:00:29 +0400 Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար…

8 ժամ ago

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400 Միացյալ Նահանգներում կարմրկով…

9 ժամ ago