Մեծ արհավիրք է Հայաստան մտնում

Մեծ արհավիրք է Հայաստան մտնում

Mon, 25 May 2026 13:45:14 +0400


Նիկոլ Փաշինյանի իշխանության 8-ամյա գործունեության հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները մտել են փակուղի։ Սա այլևս կանխատեսում չէ, այլ դառը իրականություն։ Ողբերգականն այն է, որ տնտեսապես և էներգետիկ առումով Ռուսաստանից ավելի քան 80 տոկոսով կախված Հայաստանի իշխանությունը շարունակում է մոլորեցնել հանրությանը՝ կեղծ խոստումներով։

Գործընթացի տրամաբանությամբ, եթե Փաշինյանի կառավարումը շարունակվի, հայ-ռուսական հարաբերություններն ավելի անկայուն կդառնան՝ ՀՀ շարքային քաղաքացու համար աղետալի հետևանքներով։ Քանի որ շուտով խանութներում ականատեսը կլինենք հացի և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների պակասի, պարբերաբար կբախվենք էներգետիկ խնդիրների, արտադրանքի իրացման դժվարությունների պատճառով կաճի գործազրկությունը, իսկ Ռուսաստանից տրանսֆերների արգելափակումը հազարավոր ընտանիքների սոցիալական կացությունը կհասցնի ծայրահեղ վիճակի։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք պատրաստ ենք դիմագրավել այս մարտահրավերներին, կամ հանուն ինչի՞։ Իշխող վերնախավը ո՛չ կկրի այդ ծանրությունը, ո՛չ էլ այլընտրանք կառաջարկի։

Օրինակ, Գյումրի-Կարս երկաթուղին վերագործարկելու փոխարեն՝ տեսանք, որ առաջարկվում է ավելի երկար և ոչ արդյունավետ Ախալքալաք-Կարս երթուղին։ Մնում է, որ հայ արտադրողները հնարավորություն գտնեն Հայաստանում աճեցրած լոլիկը կամ ծաղիկը վաճառել թուրքական կամ ադրբեջանական շուկաներում։ Բայց կգտնե՞ն արդյոք։
Ահա թե որն է «նիկոլիզմի» ողջ պերճանքն ու թշվառությունը․․․

Գրիգոր Լալայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: ավելի

Recent Posts

Ինչու է այդքան հանդիպում դեսպաններին

Ինչու է այդքան հանդիպում դեսպաններին Thu, 17 Sep 2026 16:11:06 +0400 ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան»…

9 րոպե ago

Դուք չեք կարող ԿԸՀ նախագահ լինել

Դուք չեք կարող ԿԸՀ նախագահ լինել Thu, 17 Sep 2026 16:07:26 +0400 ԱԺ նիստի ընթացքում…

12 րոպե ago

Սամվել Կարապետյանը՝ իրեն ունեզրկելու հայտարարության մասին

Սամվել Կարապետյանը՝ իրեն ունեզրկելու հայտարարության մասին Thu, 17 Sep 2026 16:04:52 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

15 րոպե ago

Զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը

Զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը Thu, 17 Sep 2026 16:00:53 +0400 Ուկրաինա-բելառուսական «Նովայա Գուտա» անցակետում…

19 րոպե ago

Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր․ Սուրենյանց

Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր․ Սուրենյանց Thu, 17 Sep 2026 15:56:18…

23 րոպե ago

Փաշինյանը դժգոհ է, որ դատավորների ոչ թե 100, այլ 90%-ն է իրեն անվերապահ ենթարկվում. Չալաբյան

Փաշինյանը դժգոհ է, որ դատավորների ոչ թե 100, այլ 90%-ն է իրեն անվերապահ ենթարկվում. Չալաբյան…

35 րոպե ago