Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան

Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան

Mon, 25 May 2026 16:45:57 +0400


«Իշխանությունը հասկանում է, որ չի կարող օրինական գործընթացի միջոցով ընտրություններում հաղթանակ ունենալ, նման ապօրինությունների է դիմում», «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը, անդրադառնալով ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորմանը։

Մելոյանը մեզ ասաց, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից էլ կան կալանավորվածներ․ «Մենք հանրային աղմուկ չենք անում, բայց մեր ցուցակից էլ կան մարդիկ այս պահին կալանավորված, տնային կալանքի տակ գտնվող, վարչական հսկողության տակ գտնվող։ Արդեն 320-ից ավելի մարդ՝ մեր համակիրներից, աշխատակիցներից ու թեկնածուներից բերման են ենթարկվել, նրանց քիչ տոկոսն է հետևանքներ կրել։ Ցուցակից 6-7 հոգի ունենք, ովքեր կալանավորված են»։

Մելոյանը նշեց, որ իրենք ԿԸՀ դիմումներ են ներկայացրել․ «Դիմումների մեծ մասը ընթացքի մեջ են, դեռ պատասխաններ չենք ստացել, բայց էս երկու օրը բավականին աղմկահարույց նիստեր կունենա ԿԸՀ-ն, տեսնենք, թե ինչ դիրքորոշում է ներկայացնում ԿԸՀ-ն»։
Անդրադառնալով ՌԴ-ից ընտրողներին Հայաստան բերելու ու իրենց օգտին քվեարկելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը, Մելոյանը նշեց․ «Այդ ձայնագրությունները միայն մի նպատակ ունեն՝ իշխանության օրակարգը սպասարկելու։ Բացի այդ Հակակոռուպցիոն կոմիտեի նորությունների հատվածը նայում ես ամբողջովին մեր ուժին է նվիրված, այլ գործերով ոչինչ չկա։ Կարծես այս երկրում ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Այս ձայնագրությունների իսկությունն ու հավաստիությունը մինչ այս պահը արձանագրված չեն, իրավապահը նման ձայնագրությունը հրապարակելու համար առնվազն գոնե ինքն էլ պետք է կաշկանդված լիներ ու թույլ տար, որ փորձաքննություններ իրականացվեն։ Բայց դա չեն անում, քանի որ նպատակ ունեն մինչ ընտրություններն ազդեցություն ունենան ընտրական գործընթացների վրա և մոլորեցնեն հանրությանը։ Եւ վերջապես մենք չգիտենք էդ ձայնագրությունների մեջի մարդիկ ովքեր են»։

Մելոյանն ընդգծեց, որ իրենք կարիք չունեն կաշառքով կամ այլ կերպ մարդկանց շահագրգռելու, քանի որ ունեն բնական մեծ աջակցություն ու մեծ թափով աճող համակիրների բանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության

Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Sat, 17 Oct…

14 րոպե ago

Հրաժարիմք կամ՝ բան Նիկոլի ասացեալ

Հրաժարիմք կամ՝ բան Նիկոլի ասացեալ Sat, 17 Oct 2026 18:45:54 +0400 Որպեսզի խաղաղություն լինի, Հայաստանը…

14 րոպե ago

Ի՞նչ հուշագիր ստորագրեցին Նարեկ Կարապետյանն ու Ավետիս Առաքելյանը

Ի՞նչ հուշագիր ստորագրեցին Նարեկ Կարապետյանն ու Ավետիս Առաքելյանը Sat, 17 Oct 2026 18:44:08 +0400 Այսօր…

16 րոպե ago

Ինչ ուղերձ է հղել Վարդան Ղուկասյանը

Ինչ ուղերձ է հղել Վարդան Ղուկասյանը Sat, 17 Oct 2026 18:28:37 +0400 Գյումրու քաղաքապետ Վարդան…

32 րոպե ago

#Ուղիղ․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար

#Ուղիղ․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար Sat, 17 Oct 2026 18:26:53 +0400 Latest news from…

33 րոպե ago

Հայաստանը` անտեր ոչխարի կարգավիճակում

Հայաստանը` անտեր ոչխարի կարգավիճակում Sat, 17 Oct 2026 18:15:55 +0400 Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է…

44 րոպե ago