Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է

Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է

Mon, 25 May 2026 18:45:04 +0400


ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Գորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններն ի վնաս ընկերության շահերի օգտագործելու, վերջինիս և նրա կնոջ ու քրոջ կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ս.Ա.-ն 1991 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ ընկերության տնօրենի պաշտոնը, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող՝ Գորիս քաղաքի Գր. Տաթևացու 31 հասցեում գտնվող 708.4քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքը և 155.6քմ մակերեսով ավտոտնակները, 2005 թվականի փետրվարի 11-ին, շուկայական գնից էականորեն ցածր՝ 1 մլն 96 հզր 200 ՀՀ դրամով, ոչ իրավաչափ եղանակով օտարել է քրոջը:

Այնուհետև, վերոհիշյալ անշարժ գույքերի ակնհայտ հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին նվիրատվության եղանակով փոխանցվել է Ս.Ա.-ի կնոջը՝ Կ.Վ.-ին:

Հիշյալ ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա 2011 թվականի դեկտեմբերի 12-ին նշված գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո Կ.Վ.-ի անվամբ 2019 թվականի մայիսի 3-ին իրավասու մարմին ներկայացված դիմումի հիման վրա Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի թիվ 31/1 հասցեում գտնվող հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու առանձին միավորների` Գր. Տաթևացի 31/1/1 վարչական շենք և ավտոտնակ, Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենք հասցեներով:

Այնուհետև, Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի 31/1/1 հասցեում գտնվող վարչական շենքի և ավտոտնակի հանցավոր ծագումը քողարկելու դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Ս.Ա.-ն Կ.Վ.-ի միջոցով 2019 թվականի օգոստոսի 8-ին դրանք գրավադրել է բանկում և ստացել 28 մլն 80 հզր ՀՀ դրամ գումար, սակայն պայմանագրային պարտավորությունները կատարելուն ուղղված որևէ վճարում չի կատարել, ինչի արդյունքում հիշյալ գույքը 2023 թվականի նոյեմբերի 23-ին 50 մլն 583 հզր 250 ՀՀ դրամով օտարվել է բանկին:

Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցութ¬յու¬նը չարաշահելը) և Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Ս.Ա.-ի կնոջ և քրոջ նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել Գորիս համայնքի Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենքի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների մամուլի ասուլիսը

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների մամուլի ասուլիսը Wed, 02 Sep 2026 16:16:24 +0400 Latest news from…

15 րոպե ago

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան Wed, 02 Sep 2026 16:00:53 +0400 Ռուսաստանը և Թուրքիան…

31 րոպե ago

Իրեն պիտի մի իրավիճակի առջև կանգնեցնել, որը իր տետրակում չկա

Իրեն պիտի մի իրավիճակի առջև կանգնեցնել, որը իր տետրակում չկա Wed, 02 Sep 2026 16:00:50…

31 րոպե ago

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով Wed, 02 Sep 2026 15:45:56 +0400…

46 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան

Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան Wed, 02 Sep…

52 րոպե ago

Մարդկանց ուզում է ներշնչել, որ ունեցվածք ունենալը ինքնին հանցագործություն է

Մարդկանց ուզում է ներշնչել, որ ունեցվածք ունենալը ինքնին հանցագործություն է Wed, 02 Sep 2026 15:30:33…

1 ժամ ago