Գյումրիում արտահերթ ընտրություններ պիտի լինեն. Փաշինյան

Գյումրիում արտահերթ ընտրություններ պիտի լինեն. Փաշինյան

Mon, 25 May 2026 21:26:39 +0400


Գյումրու Վարդանանց հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց գյումրեցիներին համոզել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքի տեղական իշխանությունների հիմնական նպատակը եղել է բնակիչներին կառավարության դեմ տրամադրելը։

Վարչապետի ելույթում զգալի տեղ էին զբաղեցնում ոչ թե ապագայի ծրագրերը, այլ քաղաքական գնահատականներն ու ընդդիմախոսների հասցեին հնչող քննադատությունները։ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ ինչպես ներկայումս կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ նրանց մեղադրելով Գյումրիի խնդիրների խորացման և կենտրոնական իշխանությունների դեմ տրամադրություններ ձևավորելու մեջ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ Գյումրին իր համար անձնական պատասխանատվության հարց է և ինքը պատրաստվում է շտկել նախկինում թույլ տրված սխալները։
Ելույթի ընթացքում նա կրկին անդրադարձավ Անի թաղամասի ճանապարհներին՝ պատմելով, թե այնքան է հուզվել ճանապարհների վիճակից, որ նույնիսկ ցանկացել է դադարեցնել քարոզարշավը։ Հատկանշական է, որ Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ է հիշատակում նույն պատմությունը՝ այն դարձնելով իր ելույթների մշտական թեմաներից մեկը։

Հարկ է նշել, որ քաղաքի ճանապարհաշինական ծրագրերի մի մասը իրականացվում է պետական և միջազգային ֆինանսավորմամբ ընթացող ծրագրերի շրջանակում։

Փաշինյանը նաև հիշեցրեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ շնորհակալություն հայտնելով գյումրեցիներին այն աջակցության համար, որը, իր խոսքով, ստացել էր երկրի համար բարդ ժամանակահատվածում։

«Ես մինչև կյանքի վերջ չեմ մոռանա, որ այդ ծանր շրջանում Գյումրիում հազարավոր մարդիկ մեզ վստահեցին իրենց ձայնը»,– նշեց նա՝ ընդգծելով, որ այդ ժամանակ Գյումրիից 60 տոկոս ձայն տարավ։

Ելույթի ողջ տրամաբանությունից, սակայն, ակնհայտ էր, որ նա հատուկ ուշադրություն է դարձնում Գյումրիում քաղաքական պայքարին՝ փորձելով համոզել քաղաքացիներին առաջիկա ընտրություններում կրկին վստահել իշխանությանը։ Մինչ այդ, նրա խոսքի զգալի մասը շարունակում էր կենտրոնացած մնալ ոչ թե ծրագրերի ներկայացման, այլ ընդդիմադիր դաշտի քննադատության վրա։«Ուշագրավ հայտարարություններից մեկը վերաբերում էր նաև Գյումրու ապագա կառավարմանը։ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքում ապագայում ծ անցկացվելու են արտահերթ ՏԻՄ ընտրություններ՝ պատճառաբանելով, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան վերջնական քաղաքական գնահատական տալու տեղի իշխանություններին և ձևավորելու այնպիսի կառավարում, որը, իր համոզմամբ, կհամագործակցի կենտրոնական իշխանությունների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ասք` Սիբիրի մասին

Ասք` Սիբիրի մասին Wed, 08 Jul 2026 00:30:43 +0400 Սովետական կինոարվեստի ամենածավալուն պատմական կինոնախագծերից մեկը,…

5 ժամ ago

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Wed, 08 Jul 2026…

5 ժամ ago

Անոմալ շոգերի պատճառով աճել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը

Անոմալ շոգերի պատճառով աճել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը Wed, 08 Jul 2026 00:00:01 +0400 Ֆրանսիայում անոմալ…

5 ժամ ago

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին Tue, 07 Jul 2026 23:53:03 +0400 ՀՀ ԳԼԽԱՎՈՐ…

5 ժամ ago

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է Tue, 07 Jul 2026 23:52:55…

5 ժամ ago

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Tue, 07 Jul 2026 23:45:18 +0400 Պորտուգալական ֆուտբոլի ֆեդերացիան…

6 ժամ ago