Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը, ինչպես 2023-ին զոհաբերեց Արցախը․

Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը, ինչպես 2023-ին զոհաբերեց Արցախը․

Mon, 25 May 2026 21:35:54 +0400


Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին

Թանկագին հայրենակիցներ

Տևական ժամանակ, ինչպես գիտեք, հորինված ինչ-որ խոչընդոտների պատճառով, ես Հայաստանում չեմ։

Եվ հավանաբար նկատել եք, որ մինչև այժմ որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն չեմ ունեցել մեր հանրապետության, թեկուզև մեր մարզի ներքաղաքական զարգացումներին՝ ամեն ինչ թողնելով մարդկանց ողջամտությանը։

Սակայն անհնար է անտարբեր անցնել հունիսի 7-ի ընտրությունների կողքով, քանի որ հենց այդ օրը վճռվելու է Սյունիքի ճակատագիրը։ Այդ օրն է որոշվելու՝ Սյունիքը մնո՞ւմ է Հայաստանի Հանրապետության կազմում, թե՞ դառնում է ադրբեջանցիների «խաղաղ» զավթման տարածաշրջան։

Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը, ինչպես 2023-ին զոհաբերեց Արցախը։

Տիգրանաշենը թուրքին նվիրելու վարչախմբի գործողությունները Սյունիքը Երևանից կտրելու և շրջափակման մեջ ներքաշելու բացահայտ քայլ է։

«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Սյունիքը ներսից դանդաղորեն զավթելու և մարզը թուրքերով բնակեցնելու ևս մեկ բացահայտ քայլ է։

Սյունիքի բռնազավթված տարածքների ազատագրության մասին լռելը մեկ այլ վկայություն է՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու։

«Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացվում է կեղծ անվամբ՝ «Թրամփի ուղի», Մեղրին Ադրբեջանի և Թուրքիայի տիրապետությանը հանձնելու մեկ այլ քայլ է։

Մարզի գյուղերում 48 դպրոց փակելու՝ Ադրբեջանից պարտադրված քայլը Սյունիքն աստիճանաբար հայաթափելու հստակ ծրագիր է։

Եվ նման բազմաթիվ սպառնալիքներ ու դավաճանական քայլեր ընդդեմ Սյունիքի։

Ուշադիր հետևում եմ՝ վարչախմբի հակասյունիքյան այդ գործողություններին մարզում աջակցում են մի քանի բախտախնդիր, ովքեր պատրաստ են հանուն իրենց անձնական շահի, հանուն իրենց պաշտոնի և հանուն իրենց բիզնեսի թուրքի ոտքի տակ փռել հայոց Սյունիքը։

Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է։

Ընտրեք՝ ում կամենում եք, բայց ոչ ՔՊ-ին։

Ուրախությամբ եմ նկատում՝ ընդդիմադիր առաջատար ուժերը Հայաստանը փրկելու ու փոփոխություններ բերելու հետաքրքիր ծրագրեր են առաջարկում, և պետք է գնալ նրանց հետևից։

Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել՝ հունիսի 7-ին վճռվելու է Սյունիքի լինել-չլինելու հարցը։

Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել Իլհամ Ալիևի՝ Սյունիքը բռնազավթելու ծրագրի օգտին։

Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է պղծել մեր փառապանծ նախնիների՝ ինչպես հազարավոր սյունեցի նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի և հանուն մեր երեխաների ու մեր ապագայի։

Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել պատերազմի օգտին, ինչն իրենք արդեն ապացուցել են մի քանի անգամ։

Ուրեմն՝ հունիսի 7-ին պարտադիր մասնակցում ենք քվեարկությանը և կանխում Սյունիքը թուրքերին հանձնելու ծրագիրը․ դա իմ խնդրանքն է և հորդորը։

Հիշո՞ւմ եք, թե Սպարապետ Գարեգին Նժդեհն ինչ կարգախոս էր հնչեցնում ճակատամարտ գնալիս՝ «Մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգին, հառա՜ջ»։

Հավատացեք՝ երկնային արքայությունից Նժդեհը նորից մեզ նույն կոչն է հղում․․․

Լինենք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի և Գարեգին Նժդեհի արժանի հետևորդներն ու թույլ չտանք, որ մի քանի բախտախնդիր՝ հանուն իրենց իշխանության և հանուն իրենց թալանի, վաճառքի հանեն Սյունիքը։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեռքը` փրփուրներին

Ձեռքը` փրփուրներին Fri, 23 Oct 2026 09:00:05 +0400 Դեռ 5 ամիս էլ չի անցել համապետական…

14 րոպե ago

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք Fri, 23 Oct 2026…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության»…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել Fri, 23 Oct 2026 08:10:24 +0400 Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից Fri, 23 Oct 2026 08:05:58 +0400 «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում Fri, 23 Oct 2026 08:00:36 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ…

1 ժամ ago