«Հրապարակ»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»

«Հրապարակ»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»

Tue, 26 May 2026 08:00:00 +0400


Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։

Արցախին վերաբերող ցանկացած հոգեւոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեւոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրեւ առաջնորդ։

Չնայած արցախցիները դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով, եւ առաջարկել էին թեկուզ ժամանակավոր տեղապահ նշանակել, բայց Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը:

Թեմի անդամների տպավորությամբ՝ հավանաբար, չի ցանկանում սրել իրավիճակը՝ աչքի առջեւ ունենալով Մասյացոտնի թեմում տիրող վիճակը․ կարգալույծ արված Գեւորգ Սարոյանը` իշխանական աջակցությամբ, խառնակչությամբ է զբաղված եւ անգամ ֆինանսներն է տնօրինում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «ՀայաՔվե»

Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «ՀայաՔվե» Tue, 06 Oct 2026 10:50:02…

3 րոպե ago

Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը. Իրավիճակն ԱԺ-ում կրկին լարվեց

Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը. Իրավիճակն ԱԺ-ում կրկին լարվեց Tue, 06 Oct 2026 10:46:40 +0400…

6 րոպե ago

«Հրապարակ». Երկու ամիս առաջ ասում էին՝ ճանապարհը 3 տարում կկառուցենք, հիմա` 4 տարում

«Հրապարակ». Երկու ամիս առաջ ասում էին՝ ճանապարհը 3 տարում կկառուցենք, հիմա` 4 տարում Tue, 06…

7 րոպե ago

Հրմշտոց և ծեծկռտուք․ ԱԺ ում իրավիճակը լարվեց

Հրմշտոց և ծեծկռտուք․ ԱԺ ում իրավիճակը լարվեց Tue, 06 Oct 2026 10:38:47 +0400 Latest news…

14 րոպե ago

Ադրբեջանցի զինվորը Ադրբեջանի օրենքներն էլ ա խախտել. Ռուբինյան

Ադրբեջանցի զինվորը Ադրբեջանի օրենքներն էլ ա խախտել. Ռուբինյան Tue, 06 Oct 2026 10:37:57 +0400 Latest…

15 րոպե ago

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են Tue, 06 Oct 2026 10:37:20 +0400 Ադրբեջանի…

15 րոպե ago