Նույնն է, որ քաղցկեղով հիվանդը բոթաս գնի ու ասեն՝ դա ապաքինվելու նշան է

Նույնն է, որ քաղցկեղով հիվանդը բոթաս գնի ու ասեն՝ դա ապաքինվելու նշան է

Tue, 26 May 2026 11:25:05 +0400


Բայց չեմ դադարում զարմանալ Փաշինյանի և իր թիմի ուղղակի ֆանտաստիկ ունակության վրա՝ իրենց ամբարտավան, ազգակործան, հակապետական, հակահայկական բոլոր ձախողումները ներկայացնել որպես «հաղթանակ»։ Իրականում աշխարհում չկա այլ կառավարություն, որն իր ժողովրդին և պետությանը պարբերաբար «տրաքացնի» ու դրանից ոչ թե նեղվի կամ գոնե ամաչի (չնայած սրանք ուր, ամոթն՝ ուր), այլ հպարտանա և մարդկանց գժի տեղ դնելով պնդի, թե իրենք «թույն» պետականամետ կառավարիչներ են։
Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, որ նրանք, ովքեր իրենց մեղադրում են «միջանցք» տրամադրելու մեջ թուրք-ադրբեջանական տանդեմին, կանգնած են «ֆիասկոյի» առջև, և TRIPP-ը շուտով կգործի, իսկ առհասարակ Սյունիքում տան գները բարձրանում են։
Չգիտես՝ ծիծաղես այս ամենի վրա, թե լացես, բայց զավեշտալին այն է, որ Փաշինյանի պնդման մեջ ամեն ինչ ուղիղ՝ 180 աստիճան հակառակն է։

Ի՞նչ է, ըստ էության, TRIPP-ը։

Դա Հայաստանի ինքնիշխանությունը գետնին հավասարեցնող Զանգեզուրի միջանցքն է, որը պարզապես փաթեթավորել են ամերիկյան գույնզգույն լենտերով և հիմա մարդկանց ապուշի տեղ դնելով հեքիաթներ են պատմում, իբր միջանցք չենք տվել։
Ժողովուրդ ջան, Փաշինյանը մեզ բոլորիս ուղիղ և անկաշկանդ խաբում է, քանի որ Հայաստանի տարածք մուտք գործող ադրբեջանցիների անձնագրերին և բեռների փաստաթղթերին հայկական սահմանապահներն ու մաքսային ծառայության աշխատակիցները չեն ունենալու առաջնային հասանելիություն։ Ընդգծում են՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ ! Այսինքն՝ համաձայն Ալիևի պահանջի, ադրբեջանական բեռները և դրանց քաղաքացիները ուղիղ առնչություն չեն ունենալու հայկական պետական ծառայությունների աշխատակիցների հետ։ Լավագույն դեպքում այդ տեղեկությունը Հայաստանը ստանալու է միջնորդավորված եղանակով՝ այսպես կոչված front office և back office համակարգերի միջոցով։

Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանցիների ելումուտը հայկական կողմը իրավունք չի ունենալու ուղիղ, առանց միջնորդի վերահսկելու։ Այսինքն՝ Փաշինյանը տրամադրել է հայկական ուղիղ վերահսկողությունից դուրս լոգիստիկ ուղի, ինչը, իր հերթին, նշանակում է ՄԻՋԱՆՑՔ։

Կարո՞ղ է սրանք իրականում համոզված են, որ մենք լրիվ ապուշացել ենք իրենց պրոպագանդայից և չենք տարբերում ինքնիշխան ճանապարհը միջանցքից։

Հա, մեկ էլ մի բան․ երբ Փաշինյանն ասում է, որ Սյունիքում տան գները բարձրացել են, և դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է, ապա դա նման է մի իրավիճակի, երբ քաղցկեղով հիվանդն իրեն նոր «բոթաս» է գնել, և դա նշան է, որ նա ապաքինվել է։
Այսինքն՝ սա կատարյալ, կոշտ և շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի դրսևորում է, որը, սակայն, ճշմարտությունը չի հերքում։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյանը ամերիկացիների ձեռքերով Ադրբեջանին է հանձնել Զանգեզուրի միջանցքը և փորձում է դա ներկայացնել որպես «հաղթանակ»։ Սակայն չգիտեմ, գուցե ինքը նկատի ունի ադրբեջանցիների և ամերիկացիների հաղթանա՞կը Հայաստանի նկատմամբ։ Եթե հենց դա նկատի ունի, ապա այո՛, սա «հաղթանակ» է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում Tue, 28 Jul 2026 00:04:42 +0400 Արձակուրդում գտնվող ՀՀ…

58 րոպե ago

Մեկը լինի ԵՄ-ին օգնի

Մեկը լինի ԵՄ-ին օգնի Mon, 27 Jul 2026 23:45:00 +0400 Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ ՌԴ-ի…

1 ժամ ago

Օրվա բացարձակ առաջատարը. Փաշինյան-Պուտին զրույց

Օրվա բացարձակ առաջատարը. Փաշինյան-Պուտին զրույց Mon, 27 Jul 2026 23:41:54 +0400 Ամփոփում ենք հուլիսի 27-ի…

1 ժամ ago

Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Վրաստանում սողանքից տներ են վնասվել Mon, 27 Jul 2026 23:30:00 +0400 Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում…

2 ժամ ago

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով Mon, 27 Jul 2026 23:28:00 +0400 Ընտություններից առաջ ՔՊ-ն գործի դրեց…

2 ժամ ago

Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ

Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Mon, 27…

2 ժամ ago