ԱՄՆ-ն սկսեց հարվածել Իրանին․ մանրամասներ

ԱՄՆ-ն սկսեց հարվածել Իրանին․ մանրամասներ

Tue, 26 May 2026 12:00:34 +0400


ԱՄՆ զինված ուժերը Իրանի հարավում հարվածել են հրթիռների արձակման կետերին և նավակներին, որոնք փորձել են ականներ տեղադրել, հայտնել է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը սոցիալական ցանցերում՝ հղում անելով CENTCOM-ի խոսնակ կապիտան Թիմ Հոքինսին։

«Այսօր ԱՄՆ ուժերը ինքնապաշտպանության հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ մեր զինծառայողներին իրանական ուժերի կողմից սպառնալիքներից պաշտպանելու համար։ Նպատակակետերի թվում էին հրթիռների արձակման կետերը և իրանական նավակները, որոնք փորձում էին ականապատել», – գրել է նա։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան լրագրողին ասել է, որ Հորմուզի նեղուցում ականապատման ժամանակ կալանվել են երկու իրանական նավակներ։

«ԱՄՆ ուժերը ոչնչացրել են ԻՀՊԿ-ի երկու նավակները, ինչպես նաև հարվածել են Բանդար Աբբասում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքին, որը թիրախավորում էր ամերիկյան ինքնաթիռները», – հայտարարել է Գրիֆինը։

Նա ասել է, որ դրանք պաշտպանական հարվածներ են եղել և չեն վկայում հրադադարի ավարտի մասին։

Հարվածից հետո Իրանի բանակի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական գործողությունների շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին X սոցիալական մեդիա հարթակում սպառնացել է նավթի գները բարձրացնել մեկ բարելի համար 200 դոլարով։

Նա ընդգծել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է իր «ռազմական արկածները» Մերձավոր Արևելքում և Իրանի մոտակայքում, համաձայնագրի մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Ամերիկյան կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։ Պատրաստվեք 200 դոլարանոց նավթի», – նշել է Զոլֆաղարին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400 Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք…

16 րոպե ago

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

31 րոպե ago

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400 Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է…

47 րոպե ago

Հատված ծառեր՝ Ավանում

Հատված ծառեր՝ Ավանում Sun, 01 Nov 2026 20:00:55 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

1 ժամ ago

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար Sun, 01 Nov…

1 ժամ ago

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Sun, 01 Nov 2026 19:45:59 +0400 ԱՄՆ-ում…

1 ժամ ago