Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է

Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է

Tue, 26 May 2026 14:45:41 +0400


Այս իշխանությունն էլ լիմիտ չունի հայ ժողովրդին որևէ բանով ոգևորելու, որ գնա ու իրեն ընտրի։ Դրսից երգիչներ է բերում, մարդիկ այսպես են դատում՝ մեր փողերն է քամուն տալիս, ինչու՞ չգնանք ու լսենք։ Հո Նիկոլի համար չե՞նք գնում։ Թոշակ է բարձրացնում, ասում են՝ հո մեզ համար չի անում։ Մի երկու կոպեկ բարձրացնում է, որ թոշակառուներն իրեն ընտրեն։ Եթե այդպես չէ, ինչու՞ մինչ ընտրությունները չէր բարձրացնում։ Ինչու՞ հնարավոր էր, որ իրենք միլիոններով աշխատավարձ, պարգևավճար ստանան, իսկ թոշակառուին հնարավոր չէր։ Այն, ինչ Փաշինյանն անում է նախընտրական շրջանում, մարդիկ հասկանում են, որ դա Նիկոլի ընտրության համար է , ոչ թե իրենց կյանքի։

Այսօր առավոտյան էլ թնդանոթից երեք զարկ բաց թողին, որ մարդիկ ոգևորվեն, թե՝ տեսեք, թնդանոթ ունենք, հրացան ունենք, ձեն ունենք։ Սա Քաջ Նազարի ժամանակակից տարբերակը չէ՞, որ փետի մի ծերին փալասի կտոր էր կապել, վրան էլ գրել․
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Հիմա էլ նույն տրամաբանությունն է․ Առաջին զարկից ֆեյսբուքյան էջերում նիկոլականները գրում են՝ «հայկական բանակի հզորությունը տեսա՞ք»։

Երկրորդ զարկից արդեն մեկնաբանություններ են գալիս՝ «վա՜յ, պատուհանները դղրդացին, երևի տարածաշրջանը սարսափի մեջ է»։
Երրորդ զարկից ժողովուրդը մտածում է՝ «լավ, բա էս «դիզվառելիքը» ովքե՞ր են վճարել»։

Ու՞մ է վախեցնում, ու՞մ է համոզում, որ ինքը ուժեղ է։ Երբ մեր Տան վրա եկան, մի փայտ էլ չվերցրեց՝ Տունը պաշտպանելու։ Մահճակալի տակ թաքնվեց, հետո դուրս եկավ ու ասաց՝ ժողովուրդ, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու։ Մոտավորապես էն մարդու նման, որ պարտքով ապրում է, բայց ասում է՝ «ես ինձ սնանկ չեմ համարում»։

Մինչև այսօր էլ մահճակալի տակ են։ Ասում են՝ զգու՜շ հանկարծ դուրս չգաք, հանկարծ վատ բան չասեք, թե չէ որ եկան է՜․․․ Ու այս վիճակը կոչվում է խաղաղություն։ Էնպիսի խաղաղություն, որ ժողովուրդը ոչ թե հանգիստ է քնում, այլ կամաց է խոսում։ Բայց դե մեկ- մեկ էլ կարելի է մահճակալի տակից դուրս գալ ու դը՜մփ- դը՜մփ անել։ Ժողովուրդը թող իմանա, որ էնքալ էլ կորած չէ այս իշխանությունը, թնդանոթ էլ ունի։ Միայն թե ժողովուրդն արդեն ուրիշ կերպ է արձագանքում։ Առաջ թնդանոթի ձենից մարդիկ ոգևորվում էին, հիմա հեռախոսն են վերցնում ու գրում․ «էս ինչի՞ առիթով էր»։ Մյուսն էլ մեկնաբանում է․ «հավանաբար ռեյտինգի վերակենդանացման փորձ է»։

Թնդանոթի զարկ եք տալիս, որ ի՞նչ․․․ Դա անում են ազգի ոգին, մարտունակությունը բարձրացնելու համար։ Բայց հիմա, ասենք թե, մեր ոգին բարձրացավ, հետո՞։ Ո՞վ պիտի առաջնորդի այդ ոգին։ Ֆեյսբուքյան ստատուսնե՞րը։ Թե՞ հերթական լայվը, որտեղ կրկին բացատրվելու է, որ իրականում ամեն ինչ լավ է, պարզապես ժողովուրդը չի հասկանում։

Ա՜յ ուրիշ բան, եթե մի օր թնդանոթի համազարկ տան՝ որպես նշան, որ Նիկոլ Փաշինյանը հեռացել է։ Էդ ժամանակ արդեն ժողովուրդը հաստատ կոգևորվի։ Այն ժամանակ ոչ թե երեք զարկը, այլ ամբողջ օրը համազարկ լինի՝ մարդիկ չեն դժգոհի։ Ընդհակառակը՝ կասեն․ «էս անգամ գոնե հասկանում ենք՝ ինչի համար է կրակում թնդանոթը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել…

2 ժամ ago

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան Thu, 19 Nov…

2 ժամ ago

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ Wed, 18 Nov 2026 23:55:08 +0400 Բենզինի գինը ամերիկյան ավտոլցակայաններում…

2 ժամ ago

Վարչապետի և ընդդիմության բախումը, Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը․ Օրվա թոփ լուրերը

Վարչապետի և ընդդիմության բախումը, Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը․ Օրվա թոփ լուրերը Wed, 18 Nov 2026 23:55:01 +0400…

2 ժամ ago

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան Wed, 18 Nov 2026…

2 ժամ ago

Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի

Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի Wed, 18 Nov 2026 23:45:34 +0400 49-ամյա…

3 ժամ ago