ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղարը հենց օդանավակայանում 15 րոպեում ստորագրեց փաստաթուղթը և հետ նստեց ինքնաթիռ

armlur.am
Երևանում քիչ առաջ սկսվեց և 15 րոպե անց ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այն կրում էր աշխատանքային և ռազմավարական բնույթ։ Պաշտոնյան ժամանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ տիկնոջ հետ միասին, որտեղ նրան դիմավորեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և տիկինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Օդանավակայանում կազմակերպվել էր սահմանափակ ձևաչափով ընդունելություն, որտեղ, ըստ նախապես տարածված տեղեկությունների, նախատեսված էր նաև լրագրողների մասնակցությամբ մամուլի ասուլիս, սակայն այդ հնարավորությունը փաստացի չեղավ:


Թեեւ նախապես պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել,, որ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի առանձնազրույց, որին պետք է հաջորդեր մամուլի ասուլիս և լրագրողներին հրավիրել էին օդանավակայան։ Սակայն այցի իրական ընթացքը բոլորովին այլ էր: Դիմավորումից մինչև ճանապարհում մոտ 47 րոպե տևեց, իսկ բուն փաստաթղթի ստորագրման արարողությունը, պաշտոնյաների բացման և փակումի խոսքերը միասին վերցրած ընդամենը 15 րոպե: Առանձնազրույցի փոխարեն պաշտոնյաները ընդամենը մի քանի րոպե առանձնացան, որից հետո միասին ներկայացան սրահ՝ մասնակցելու ռազմավարական գործընկերության կանոնադրության նախաստորագրման արարողությանը։ Ռազմավարական գործընկերության փաստաթուղթը Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ստորագրված փաստաթուղթը նոր փուլ է բացում Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում՝ ընդգծելով, որ այն կարող է ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական, ինստիտուցիոնալ և զարգացման ծրագրերի ոլորտներում։
ԱՄՆ պետքարտուղարը, իր հերթին, նշեց, որ համագործակցությունը կարող է բերել տնտեսական նոր հնարավորությունների՝ ընդգծելով նաև Հայաստանի հետ հանքային և ռեսուրսային ոլորտներում փոխըմբռնման առկայությունը։ Այնուամենայնիվ, պաշտոնական մակարդակում մանրամասներ չեն ներկայացվել, թե կոնկրետ ինչ ձևաչափով է նախատեսվում այդ համագործակցությունը, և ինչ բովանդակային ուղղություններ են ներառված փաստաթղթում. հատկապես հանքանյութերի մասով ինչ են պայմանավորվել, ինչ հանքանյութերի մասին է խոսքը։
Կարճ այցի քաղաքական ընկալումները
Քաղաքական և փորձագիտական շրջանակներում այցը գնահատվում է որպես չափազանց կոմպակտ և արագ ընթացող գործընթաց, որի ընթացքում հիմնական շեշտադրումը դրվել է փաստաթղթի ստորագրման ձևի վրա՝ առանց լայն հանրային հաղորդակցման։ Լրագրողական հասանելիության սահմանափակումներ
Հատկանշական է, որ լրագրողների համար նախատեսված հարցուպատասխանի հնարավորություն, այդպես էլ չեղավ: Թեեւ 1 օր առաջ հավատարմագրված լրագրողներին կրկին գրանցել էին մամուլի ասուլիսին մասնակցելու համար, սակայն ասուլիսը չկայացավ:
Եզրակացություն
ԱՄՆ պետքարտուղարի Երևան այցը սկսվեց 15:50. Ինքնաթիռը իջավ այդ ժամանակ, իսկ 16:37 արդեն Արարատ Միրզոյանն ու տիկինը ճանապարհեցին ամերիկացի հյուրերին: Շուրջ 50 րոպեում ռազմավարական գործընկերության կանոնադրության նախաստորագրմամբ և արագացված աշխատանքային օրակարգով այցը ավարտվեց, որը ՔՊ-ի համար քարոզչական նոր հոլովակի և խոսույթի առիթ կդառնա, թե ԱՄՆ-ի հետ այլ՝ բարձր մակարդակի համագործակցություն է սկսվել:


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ Sat, 13 Jun 2026 19:00:25 +0400 ԱՄՆ…

4 րոպե ago

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ Sat, 13 Jun 2026 18:50:46 +0400 Latest news from…

14 րոպե ago

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Sat, 13 Jun 2026 18:45:53 +0400 Ով ասում է, որ…

19 րոպե ago

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Միգրանտների դեմ «որս» է սկսվել Sat, 13 Jun 2026 18:30:36 +0400 Դիմակավորված տղամարդիկ սկսել են…

34 րոպե ago

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ Sat, 13 Jun 2026 18:27:48…

37 րոպե ago

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով Sat, 13 Jun 2026 18:15:08 +0400 Ես իմ հաշվարկներն ունեմ,…

49 րոպե ago