ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղարը հենց օդանավակայանում 15 րոպեում ստորագրեց փաստաթուղթը և հետ նստեց ինքնաթիռ

armlur.am
Երևանում քիչ առաջ սկսվեց և 15 րոպե անց ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այն կրում էր աշխատանքային և ռազմավարական բնույթ։ Պաշտոնյան ժամանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ տիկնոջ հետ միասին, որտեղ նրան դիմավորեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և տիկինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Օդանավակայանում կազմակերպվել էր սահմանափակ ձևաչափով ընդունելություն, որտեղ, ըստ նախապես տարածված տեղեկությունների, նախատեսված էր նաև լրագրողների մասնակցությամբ մամուլի ասուլիս, սակայն այդ հնարավորությունը փաստացի չեղավ:


Թեեւ նախապես պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել,, որ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի առանձնազրույց, որին պետք է հաջորդեր մամուլի ասուլիս և լրագրողներին հրավիրել էին օդանավակայան։ Սակայն այցի իրական ընթացքը բոլորովին այլ էր: Դիմավորումից մինչև ճանապարհում մոտ 47 րոպե տևեց, իսկ բուն փաստաթղթի ստորագրման արարողությունը, պաշտոնյաների բացման և փակումի խոսքերը միասին վերցրած ընդամենը 15 րոպե: Առանձնազրույցի փոխարեն պաշտոնյաները ընդամենը մի քանի րոպե առանձնացան, որից հետո միասին ներկայացան սրահ՝ մասնակցելու ռազմավարական գործընկերության կանոնադրության նախաստորագրման արարողությանը։ Ռազմավարական գործընկերության փաստաթուղթը Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ստորագրված փաստաթուղթը նոր փուլ է բացում Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում՝ ընդգծելով, որ այն կարող է ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական, ինստիտուցիոնալ և զարգացման ծրագրերի ոլորտներում։
ԱՄՆ պետքարտուղարը, իր հերթին, նշեց, որ համագործակցությունը կարող է բերել տնտեսական նոր հնարավորությունների՝ ընդգծելով նաև Հայաստանի հետ հանքային և ռեսուրսային ոլորտներում փոխըմբռնման առկայությունը։ Այնուամենայնիվ, պաշտոնական մակարդակում մանրամասներ չեն ներկայացվել, թե կոնկրետ ինչ ձևաչափով է նախատեսվում այդ համագործակցությունը, և ինչ բովանդակային ուղղություններ են ներառված փաստաթղթում. հատկապես հանքանյութերի մասով ինչ են պայմանավորվել, ինչ հանքանյութերի մասին է խոսքը։
Կարճ այցի քաղաքական ընկալումները
Քաղաքական և փորձագիտական շրջանակներում այցը գնահատվում է որպես չափազանց կոմպակտ և արագ ընթացող գործընթաց, որի ընթացքում հիմնական շեշտադրումը դրվել է փաստաթղթի ստորագրման ձևի վրա՝ առանց լայն հանրային հաղորդակցման։ Լրագրողական հասանելիության սահմանափակումներ
Հատկանշական է, որ լրագրողների համար նախատեսված հարցուպատասխանի հնարավորություն, այդպես էլ չեղավ: Թեեւ 1 օր առաջ հավատարմագրված լրագրողներին կրկին գրանցել էին մամուլի ասուլիսին մասնակցելու համար, սակայն ասուլիսը չկայացավ:
Եզրակացություն
ԱՄՆ պետքարտուղարի Երևան այցը սկսվեց 15:50. Ինքնաթիռը իջավ այդ ժամանակ, իսկ 16:37 արդեն Արարատ Միրզոյանն ու տիկինը ճանապարհեցին ամերիկացի հյուրերին: Շուրջ 50 րոպեում ռազմավարական գործընկերության կանոնադրության նախաստորագրմամբ և արագացված աշխատանքային օրակարգով այցը ավարտվեց, որը ՔՊ-ի համար քարոզչական նոր հոլովակի և խոսույթի առիթ կդառնա, թե ԱՄՆ-ի հետ այլ՝ բարձր մակարդակի համագործակցություն է սկսվել:


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան Thu, 28 May 2026…

17 րոպե ago

34 տարի առաջ՝ Բաքվում և այսօր՝ Երևանում կազմակերպված զինվորական արարողակարգերի նմանությունն ու տարբերությունը

34 տարի առաջ՝ Բաքվում և այսօր՝ Երևանում կազմակերպված զինվորական արարողակարգերի նմանությունն ու տարբերությունը Thu, 28…

28 րոպե ago

«Սրբեր խաղացող» քպ-ական լր․․երը վայնասուն են գցել. Արմեն Աշոտյան

«Սրբեր խաղացող» քպ-ական լր․․երը վայնասուն են գցել. Արմեն Աշոտյան Thu, 28 May 2026 21:45:17 +0400…

32 րոպե ago

Փարաջանովի, Դովլաթյանի եւ Մալյանի Երեւանը

Փարաջանովի, Դովլաթյանի եւ Մալյանի Երեւանը Thu, 28 May 2026 21:30:09 +0400 Երեւանն այն քաղաքներից է,…

47 րոպե ago

Շատ լավ է, որ Դուք հայհոյանքների մեջ չեք մտնում. քաղաքացին՝ Արման Թաթոյանին

Շատ լավ է, որ Դուք հայհոյանքների մեջ չեք մտնում. քաղաքացին՝ Արման Թաթոյանին Thu, 28 May…

47 րոպե ago

Հունիսի 7-ին ընտրատեղամասում Նիկոլին «ՈՉ» ասելով՝ վերականգնենք հայոց բանակի ոգին

Հունիսի 7-ին ընտրատեղամասում Նիկոլին «ՈՉ» ասելով՝ վերականգնենք հայոց բանակի ոգին Thu, 28 May 2026 21:15:41…

1 ժամ ago