Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ», իսկ ո՞վ է հասցրել այդ բանակը «զրոյի»

Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ», իսկ ո՞վ է հասցրել այդ բանակը «զրոյի»

Tue, 26 May 2026 17:45:34 +0400


Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ «ոչ թե բանակը քանդել են, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ զրոյից ստեղծել ենք բանակ»:

Դե, հասկանում եք՝ «նախկիններին» է ասում:

Նույն Նիկոլ Փաշինյանը, իհարկե այն ժամանակ դեռեւս չսափրված, հայկական բանակի մասին արմատապես այլ հայտարարություններ էր անում 2020 թվականի հուլիս-օգոստոսին, տավուշյան հայտնի մարտերից հետո Սարդարապատի հուշահամալիրում պարգեւատրման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը դիֆերամբներ էր ձոնում բանակին, որին այսօր բնորոշում է՝ «ավերակ»:

Եվ միայն թվում է, թե նա այսպես ասած «նախկիններին» է դրանով փնովում: Իրականում, Նիկոլ Փաշինյանը դրանով փնովում է հազարավոր, տասնյակ հազարրավոր զինվորների, սպաների, որոնք տարիներ շարունակ իրենց կյանքն են դրել Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կառավարման իրենց բաժին պարտականությունը կատարելու համար, եւ դա արել են Հայաստանի հանրապետության զինված ուժերի կազմում:

Պարզապես անբարոյական էայդ զինված ուժերը բնորոշել «ավերակ բանակ», եւ կրկնակի է անբարոյական, երբ ընդամենը 2020 թվականի պատերազմից առաջ այյդ զինված ուժերը բնորոշել ես տարածաշրջանում ամենաինտելեկտուալը:

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան ապաշնորհ է կառավարել 2020 թվականի պատերազմը, որ թույլ է տվել բանակը վերածել ավերակի:

Հիմա նա հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»: Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի»»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի եղբայրը

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի եղբայրը Wed, 18 Nov 2026 17:47:08 +0400 Լույս…

12 րոպե ago

Գինեսի գրքում արձանագրվելու արժանի ռեկորդ

Գինեսի գրքում արձանագրվելու արժանի ռեկորդ Wed, 18 Nov 2026 17:45:46 +0400 Քեֆս բերեց փաստաբան Ալեքսանդր…

14 րոպե ago

«Ֆազի» uպանողին Ռուսաստանից բերել են Հայաստան

«Ֆազի» uպանողին Ռուսաստանից բերել են Հայաստան Wed, 18 Nov 2026 17:32:09 +0400 Ռուսաստանի Դաշնության գլխավոր…

27 րոպե ago

Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը

Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը Wed, 18 Nov 2026 17:30:13 +0400 Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները…

29 րոպե ago

Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է

Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է Wed, 18 Nov 2026 17:29:04 +0400 Latest…

30 րոպե ago

Արամ Քոչարյանը հիշեցրեց Արսեն Գևորգյանի մահվան դեպքը

Արամ Քոչարյանը հիշեցրեց Արսեն Գևորգյանի մահվան դեպքը Wed, 18 Nov 2026 17:26:38 +0400 Latest news…

33 րոպե ago