Եռակի պարտված կուսակցության ղեկավարը

Եռակի պարտված կուսակցության ղեկավարը

Tue, 26 May 2026 19:15:36 +0400


Խայտառակ պարտությամբ 3 պատերազմ բերած՝ եռակի պարտված, կուսակցության ղեկավարն ընդդիմությանն անընդհատ մեղադրում է պատերազմ բերելու մեջ: Կիսախաղաղություն, այն էլ՝ պարտվողական, ձեռք բերած՝ եռակի պարտված կուսակցության ղեկավարը մեղադրում է ընդդիմությանը երկիրը պատերազմի թակարդ տանելու մեջ: Բանակը բոլոր առումներով ջարդած՝ եռակի պարտված կուսակցության ղեկավարը մարդկանց հիմարի տեղ դնելով՝ զորահանդես է կազմակերպում իբրև թե իր ձեռք բերած լավագույն սպառազինությունն ի ցույց դնելու համար: Սպառազինություն Հնդկաստանից, որ ռուսական և ֆրանսիական ծագում ունեն: Սպառազինություն Ֆրանսիայից, որ ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբում ցույց տվեց իր անպետք լինելը: Եվ Ուկրաինան ստիպված եղավ հրաժարվել հետագա գնումներից: Ուստի և հարցը՝ ո՞ւմ է հասեագրված անիմաստ զորահանդես կազմակերպելու հանգամանքը: Այլևս իր բարեկամ, իրականում՝ երկրի թշնամի Ադրբեջանին, թե՞ պաշտպանական փոխօգնության պայմանագրի երկրորդ կողմ հանդիսացող Ռուսաստանին: Թե՞ գուցե սեփական պետության՝ ընդդիմադիր և ոչ նիկոլական քաղաքացիներին:

Խայտառակ պարտությամբ 3 պատերազմ բերած՝ եռակի պարտված, կուսակցության ղեկավարն անընդհատ շրջանառում է «ինքը որպես վարչապետ» և «ինքը որպես անհատ» թեզերը: Ու դրանք տարբաժանում է իրարից, որպեսզի արդարացնի մեկի արածները մյուսի առումով: Դա վկայում է անձի երկատվածության մասին, ինչը հոգեբուժական խնդիր է: Հենց միայն հոգեբուժարանի պացիենտը կարող է միևնույն ժամանակ իրեն նույնականացնել մեկ որպես բարձրաստիճան պաշտոնյա, մեկ որպես շարքային քաղաքացի: Որովհետև որևէ անձին անհատ դիտարկելով՝ մենք վերացարկվում ենք նրա կարգավիճակից որպես պաշտոնատար անձի: Իսկ այդ դեպքում մնում է միայն «շարքային քաղաքացի» հասկացությունը: Կարծում եմ, որ վարչապետի պաշտոնից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը դա գիտակցում է: Ու ինչպես վարչապետության սկզբում էր խոստավանում՝ ոչ հարմար պահերի իրեն գժավարի է պահում: Ու դա այնքան հաճախ է տեղի ունենում, որ ինքը նույնիսկ չի տարբերակում՝ տվյալ պահին ինքը հանդես է գալիս որպես վարչապետ, թե շարքային քաղաքացի: Էլ չասած, որ վարչապետի կարգավիճակով որևէ մեկը չի կարող այս ինչ ժամից այն ինչ ժամը լինել վարչապետ, իսկ դրանից դուրս շարքային քաղաքացի:

Բայց նրա անձի երկատվածությունը հասել է այն աստիճանի, որ դա իր ենթականների՝ լինեն դրանք անկախ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, թե ձևական (ֆորմալ) առումով ենթականներ, կողմից ընկալվում է որպես բնական երևույթ: Ինչի դրսևորումներից է, օրինակ, «վարչապետի սուբյեկտիվ կարծիք» արտահայտությունը՝ իրավապահ այս կամ այն կառույցի կողմից օգտագործված: Առանց գիտակցելու, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքը չի կարող լինել սուբյեկտիվ: Այն բոլոր, բացարձակ բոլոր դեպքերում պաշտոնական կարծիք է: Նույնիսկ այն դեպքում, երբ ինքն, օրինակ, գտնվում է արձակուրդի մեջ: Եթե այդպես չլիներ, ապա արձակուրդի մեջ գտնվող անձը (ոչ վարչապետը) չէր կարող ուղղակի կամ անուղղակի հրահանգներ տալ իրավապահ մարմիններին: Ու դրանք անմիջապես կատարվեին: Կամ էլ քարոզարշավի ընթացքում նրան մոտենային այս կամ այն հարցով, ու ինքը հրահանգեր դրանց կատարման առումով:

Դա շատ նման է գլոբալիստական աշխարհում տարածված այն երևույթին, երբ ինչ-որ մեկն իրեն առավոտյան նույնականացնում էր որպես արական (կամ արու՝ ըստ ՔՊ-ականներից մեկի) սեռի, իսկ երեկոյան՝ որպես իգական սեռի անձնավորություն: Իսկ հաջորդ օրը կարող էր ինքն իրեն ընկալել որպես բնության մեջ գոյություն չունեցող՝ չեզոք սեռի արարած կամ էլ նույնիսկ որպես ինչ-որ չորքոտանի կենդանի: Ինչևէ, այդ ամբողջ աննորմալությունից ազատվելու նպատակով մեկ մարդու նման հունիսի 7-ին այցելում ենք ընտրատեղամասեր ու ընտրում համար 3-ին, 7-ին կամ 17-ին՝ ըստ յուրաքանչյուրիս նախասիրության: Չնայած, իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, լավագույն տարբերակը համար 3-ն է:

ՀԳ. Որպես շարքային քաղաքացի ես իրավունք ունեմ ունենալու սուբյեկտիվ կարծիք՝ ի տարբերություն եռակի պարտված կուսակցության ղեկավար՝ ՀՀ վարչապետի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն այն հայտնի ֆիլմի նման բոլորին այո է ասում. Դավիթ Անանյան

Փաշինյանն այն հայտնի ֆիլմի նման բոլորին այո է ասում. Դավիթ Անանյան Tue, 26 May 2026…

3 րոպե ago

Սպասվում են անոմալ շոգեր

Սպասվում են անոմալ շոգեր Tue, 26 May 2026 21:00:12 +0400 Արեւմտյան Եվրոպայի առանձին երկրներում մայիսի…

3 րոպե ago

Մեր մարզում ոչինչ չի արվել այս տարիներին` զրո աշխատանք, զրո քայլ

Մեր մարզում ոչինչ չի արվել այս տարիներին` զրո աշխատանք, զրո քայլ Tue, 26 May 2026…

19 րոպե ago

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էր

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա…

29 րոպե ago

Հրաժարվել է նոր պայմանագիր կնքել UFC-ի հետ

Հրաժարվել է նոր պայմանագիր կնքել UFC-ի հետ Tue, 26 May 2026 20:30:58 +0400 Բացարձակ մենամարտերի…

33 րոպե ago

Փաշինյանի 2018-ի խաղաքարտերն էլ չկան․ Աննա Կոստանյան

Փաշինյանի 2018-ի խաղաքարտերն էլ չկան․ Աննա Կոստանյան Tue, 26 May 2026 20:30:11 +0400 Latest news…

33 րոպե ago