Մի օր էլ կարող է ասի՝ Լեւոն ջան, ինչի՞ չես մեռել, 76 տարեկան ես, ժամանակդ չի՞

Մի օր էլ կարող է ասի՝ Լեւոն ջան, ինչի՞ չես մեռել, 76 տարեկան ես, ժամանակդ չի՞

Tue, 26 May 2026 19:45:58 +0400


Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 20 մտավորական։ «Հրապարակ»-ը զրույցել է գրող Լեւոն Ջավախյանի հետ, ով ևս ներկա է եղել հանդիպմանը։

– Ի՞նչ տպավորություններ ունեք հանդիպումից։

– Նախ մի քիչ բնութագրեմ իրեն, Հին Հռոմը բաժանվել էր պրովինցիաների, ու գործակալը զեկուցում է Հռոմի սենատին, որ հայտնվել է մի մարդ, որը մեծ ազդեցություն ունի շրջակայքում, ու նկարագրում է նրան՝ այդ մարդը օվալաձև դեմք ուներ, կապույտ աչքեր ուներ, ուղիղ քիթ, լայն ճակատ ու կեղտոտ մորուք։ Դա ոչ այլ ոք էր, այլ Հիսուս Քրիստոսը, ու ասում է, որ այդ մարդուն նայում էիր, միաժամանակ սիրո ու վախի զգացում էիր ունենում։ Հիմա երբ ես հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ես տեսա նման մի մարդ` շատ բարեհամբույր, որը, իհարկե, մորուք չուներ, բայց շատ բարեհաճ էր՝ ժպիտը դեմքին։

-Ի՞նչ հարցեր քննարկեցիք։

– Ինքը հիմնականում խոսում էր երկրի դարդ ու ցավից, ասում էր` ես գիտեմ ինչ է կյանքը, ես լավ ապրել եմ կյանքը և գիտեմ լավ ապրելն ինչ է, բայց երկրի վիճակն այնպիսին է, որ այդ լավ կյանքը թողել եմ ու ինձ նվիրել եմ երկիրն այս վիճակից հանելու գործին։ Ես պատահական չհամեմատեցի նրան Քրիստոսի կերպարի հետ, քանի որ նրան քաղաքականության մեջ մտցրեց եկեղեցու դեմ պայքարը։ Բացի այդ մենք ընտրարշավի մեջ ենք ու ինքը ժողովրդի հետ խոսում է անելիքների լեզվով, թե ինչ է անելու, ինչ է կառուցելու, բոլոր շրջանակների խնդիրներին ծանոթ է, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է միայն սարսափ ներշնչելու, ընդդիմությանը քարկոծելու լեզվով։ Նրանց որ բռնի պրծնի, անցնելու է մեզ, կարող է ասի՝ Լեւոն ջան, ինչի՞ չես մեռել, 76 տարեկան ես, ժամանակդ չի՞։ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը խոսում են ծրագրերի մասին, իսկ էս մարդը ծրագիր չունի։ Իր միակ ծրագիրը սարսափ ներշնչելն է, քֆուր-քյաֆարն է։ Հիմա իր լեզվով ասեմ, թե ինչ է ծրագիրը՝ ծ-ր-ա-գ-ի-ր, Նիկոլ, չ՛ունես, իսկ էս մարդիկ խոսում են ծրագրով ու հասկանալի լեզվով։ Բացի այդ, ես որ Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին իմացա, հասկացա, որ դա մի բրոշուրում չի տեղավորվի, էնքան բաներ ա արել, ու դրա մասին չի խոսել, համեստ է գտնվել, հիմա որ ուզում է վարչապետ լինի, ստիպված խոսում է դրանց մասին։ Ես իրեն ասեցի՝ պարոն Կարապետյան, ես գիտեի, որ լոռեցին շաշ ա լինում, բայց որ էդքան համեստ ա լինում՝ չէի պատկերացնում։ Ո՞նց կարելի է այդքան գործ անել ու մարդկանց աչքը չմտցնել։ Ես խոսող մարդկանցից զզվել եմ, ինձ նման մարդ պետք չէ, ինձ գործ անող, էս երկիրը ոտքի կանգնեցնող մարդ է պետք։ Սամվել Կարապետյանը ամենաշատը մտահոգված էր 300 հազար ադրբեջանցիների գալով, անընդհատ խոսքի մեջ դա էր շեշտում, ասում էր` պիտի կանխենք։ Նիկոլը դա հերքեց, բայց Արցախն էլ ասում էր` Հայաստան է։ Հազիվ սրան նրան հանդիպի, նկարվի։ Կարապետյանն ասում էր` ես բիզնեսմեն մարդ եմ, Թրամփի հետ էլ եմ հանդիպել, մյուսների հետ էլ եմ հանդիպել, հետը սեղան եմ նստել, կերել-խմել ենք, բայց դրանից Հայաստանին ի՞նչ օգուտ։

– Ովքե՞ր էին ներկա հանդիպմանը։

– Մոտ 20 հոգի կար, 20-ն էլ արժանապատիվ մարդիկ են և իրենց շատ արժանապատիվ էին պահում։ Խոսում էին երկրի դարդ ու ցավից, ոչ թե տառապում էին իրենց ցուցադրելով։ Ներկա էին Թատերականի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումայանը, գրող Գուրգեն Խանջյանը, Մհեր Մկրտչյանը, Մերուժան Տեր-Գուլայնաը, Դավիթ Ամալյանը, Կարո Վարդանյանը… Ասում են Սամվել Կարապետյանը հայերեն չգիտի, իսկ ես ասում եմ՝ գիտի ու շատ լավ է տիրապետում։ Եթե մի օտարերկրյա լրագրող լիներ ու հարց տար, կտեսնես, թե ինչ լավ անգլերեն գիտի, ոչ թե Նիկոլի նման՝ տրամվայի տակ ընկած անգլերեն։ Ես տեսա մարդ՝ բառիս ուղիղ իմաստով՝ տիրոջ պատկերով և նմանությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ Sat, 13 Jun 2026 19:00:25 +0400 ԱՄՆ…

15 րոպե ago

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ Sat, 13 Jun 2026 18:50:46 +0400 Latest news from…

24 րոպե ago

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Sat, 13 Jun 2026 18:45:53 +0400 Ով ասում է, որ…

29 րոպե ago

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Միգրանտների դեմ «որս» է սկսվել Sat, 13 Jun 2026 18:30:36 +0400 Դիմակավորված տղամարդիկ սկսել են…

45 րոպե ago

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ Sat, 13 Jun 2026 18:27:48…

47 րոպե ago

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով Sat, 13 Jun 2026 18:15:08 +0400 Ես իմ հաշվարկներն ունեմ,…

1 ժամ ago