Ձերբակալված բարձրաստիճան եկեղեցականն ազատ է արձակվել

Ձերբակալված բարձրաստիճան եկեղեցականն ազատ է արձակվել

Tue, 26 May 2026 23:00:32 +0400


Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցական, միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը եւ նրան ուղեկցող օպերատորը ազատ են արձակվել՝ առանց մեղադրանքի ներկայացման։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք ձերբակալվել էին Չեխիայում։ Միտրոպոլիտի մեքենայից հայտնաբերվել էր սպիտակավուն զանգված։ Իրավապահները ահազանգ էին ստացել անանուն գրված նամակով։

Միտրոպոլիտ Իլարիոնը եւ նրան ուղեկցող օպերատորի նկատմամբ որեւէ հավելյալ սահմանափակում չի կիրառվել՝ ոչ գրավ, ոչ ստորագրությամբ չբացակայել, ոչ ելումուտի արգելանք։

Ընդ որում, պարզվել է, որ մեքենայում հայտնաբերված սպիտակավուն փոշենման զանգվածը արգելված նյութ է։ Հետաքննությունը չեխական կողմից շարունակվելու է։ Իլարիոն Ալֆեեւի պաշտպանական կողմը հայտարարել է, որ դեռեւս պատասխան չի ունեցել այն հարցը, թե ինչպես է այդ արգելված նյութը հայտնվել միտրոպոլիտ Իլարիոնին սպասարկող մեքենայում։

Ալֆեեւը կտրականապես հերքում է այդ նյութի հետ իր որեւէ տեսակի կապ ունենալը։ Պաշտպական կողմը պնդում է, որ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները քննվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ Sun, 25 Oct 2026 09:45:21 +0400 Սլովակիայի առաջնության 2026/27 մրցաշրջանի…

8 րոպե ago

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ տղամարդկանցից մեկը կրակել է ատրճանակով

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ տղամարդկանցից մեկը կրակել է ատրճանակով Sun, 25 Oct 2026 09:30:52 +0400 Հոկտեմբերի…

23 րոպե ago

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Sun, 25 Oct 2026 09:25:54…

28 րոպե ago

Բացվել են 517 ընտրական տեղամասերը․ գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ

Բացվել են 517 ընտրական տեղամասերը․ գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ Sun, 25 Oct 2026…

36 րոպե ago

Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Sun, 25 Oct 2026 09:01:58…

51 րոպե ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

9 ժամ ago