Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում

Wed, 27 May 2026 16:15:21 +0400


Այսօր դատարանը կրկին փոխել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Մինչ այդ նա գտնվում էր տնային կալանքի տակ, սակայն դատարանի նոր որոշմամբ տեղափոխվելու է կալանավայր։

Թե ինչ հիմքով է կայացվել որոշումը, առայժմ հայտնի չէ։ Սպարտակ Ղուկասյանի պաշտպաններից տեղեկացանք միայն, որ դատարանը հրատապ նիստ է գումարել և որոշում կայացրել խափանման միջոցը փոխելու մասին։

Ըստ իրավապահների` տնային կալանքի պայմաններում իրեն արգելված է եղել խոսակցություններ, տեսակցություններ ունենալ, սակայն նա խախտել է սահմանափակումը եւ հեռախոսազրույց է ունեցել

Պաշտպանական կողմը պնդում է, որ տնային կալանքի ընթացքում Սպարտակ Ղուկասյանի կողմից որևէ խախտում չի արձանագրվել, ուստի որոշումը չի կարող պայմանավորված լինել նրա վարքագծով։ Նրանք տեղի ունեցածը կապում են քաղաքական գործընթացների հետ։

Ղուկասյանի պաշտպանների գնահատմամբ՝ իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել Ղուկասյանների ընտանիքի նկատմամբ՝ դատարանի որոշումը դիտարկելով որպես հերթական քաղաքական հետապնդման դրսևորում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

8 րոպե ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

16 րոպե ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Thu, 26 Nov 2026 23:02:50 +0400 ԱԺ…

21 րոպե ago

ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները

ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները Thu, 26 Nov 2026 22:52:09 +0400 Միացյալ Նահանգների տնտեսությունը…

32 րոպե ago

Արցախցիների անձնագրեր, Սահմանադրության նախագիծ․ Օրվա լրահոսը

Արցախցիների անձնագրեր, Սահմանադրության նախագիծ․ Օրվա լրահոսը Thu, 26 Nov 2026 22:48:09 +0400 Նոյեմբերի 26-ին մեդիա…

36 րոպե ago

Հայտնի շեֆ-խոհարարը ավտոշոու է վարելու

Հայտնի շեֆ-խոհարարը ավտոշոու է վարելու Thu, 26 Nov 2026 22:30:33 +0400 Բրիտանացի հայտնի ռեստորատոր եւ…

54 րոպե ago