Վանաձորը ընտրեց ոչ թե վախի ու սպառնալիքի, այլ հույսի ու հավատի «հրապարակը»

Վանաձորը ընտրեց ոչ թե վախի ու սպառնալիքի, այլ հույսի ու հավատի «հրապարակը»

Wed, 27 May 2026 20:15:47 +0400


Վանաձորում վերջին օրերին տեղի ունեցած երկու հանրահավաքները ոչ միայն քաղաքական միջոցառումներ էին, այլև հասարակական տրամադրությունների բացահայտ ցուցադրություն։ Երկու հրապարակ, երկու մթնոլորտ, երկու իրականություն։
Մի քանի օր առաջ Հայքի հրապարակում տեղի ունեցավ իշխող կուսակցության հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել՝ իրեր շարունակ բեմահարթակներ էին մոնտաժում, տեխնիկական հսկայական ծախսերանում` փակ փողոցներ, տրանսպորտային քաոս, Վանաձորի կենտրոնական փողոցները ժամերով կաթվածահար։ Բուն հանրահավաքին մասնակցողների մեծ մասին բերել էին մարզի տարբեր բնակավայրերից՝ ավտոբուսներով: Սա ավելի շատ վարչական ռեսուրսի ցուցադրություն էր, քան ժողովրդի կամքի ու համակրանքի արտահայտություն։ Հրապարակում հավաքվածները առանց ոգեւորության, հոգնած լսում էին ելույթները, շատերը չէին էլ լսում։ Նոսր ծափեր, թույլ ու անկենդան արձագանքներ։ Նույն հին աղմկոտ ճառերը, սպառնալիքներն ու քաղաքական շանտաժը՝ «մեզ չընտրեք, պատերազմ կստանաք» ենթատեքստով։ Ելույթ ունեցողների բառապաշարը, գոռգոռոցներն ու անհարկի ագրեսիան ավելի շատ վախ ու մերժում էին առաջացնում, քան վստահություն։ Իսկ ամենակարևոր հարցերը՝ մարդկանց սոցիալական խնդիրները, անվտանգությունը, ապագայի տեսլականը մնացին անհասկանալի ու անպատասխան։

Բոլորովին այլ պատկեր էր հաջորդ հանրահավաքում՝ «Ուժեղ Հայաստանի» հավաքն Արցախ պուրակում: Այն արցախյան շարժման տարիներից հետո երբեք այդքան մարդաշատ չէի տեսել: Մարդիկ եկել էին ինքնակամ` առանց պարտադրանքի, առանց ցուցակագրման ու վարչական ճնշումների։ Հանրահավաքից դեռ առաջ հարակից փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով։ Վարդանանց փողոցը, Մհեր Մկրտչյանի փողոցը, Տիգրան Մեծի պողոտան մարդաշատ էին մինչև ուշ երեկո։ Շատերը նույնիսկ չէին կարողանում մտնել պուրակ, հարակից փողոցներում պարզ լսվում էին ելույթները` հռետորների ձայնը հեռուներում տարածվում էր:

Մթնոլորտը բոլորովին այլ էր՝ հավատ, սպասում, միասնություն։ Մարդիկ չէին շտապում հեռանալ։ Լսում էին ոչ թե ճղճղոցներ ու սպառնալիքներ, այլ հստակ խոսք, ծրագրեր, ուղիղ պատասխաններ։ Շատերի աչքերում արթնացել էր հույսը, որը խամրել է վերջին տարիներին։ Հատկանշական էր նաև, որ հանրահավաքին մասնակցում էին տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ ուսուցիչներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ, երիտասարդներ, տարեցներ։ Շատերը գիտակցաբար հաղթահարել էին վախը՝ հնարավոր ճնշումներից, աշխատանքից հեռացման կամ հետապնդման մտավախությունները։

Այս երկու հանրահավաքների տարբերությունն ակնհայտ էր։ Մի հրապարակում՝ պարտադրանք, վարչական մեքենա, հոգնածություն և վախ։ Մյուսում՝ ինքնաբուխ մասնակցություն, հավատ, համախմբում և ուշադիր լսելու մշակույթ։ Վանաձորը փաստացի իր վերաբերմունքը ցույց տվեց` մերժեց իշխանության աղմկոտ, ագրեսիվ, տհաճ քարոզչությունը և հավանություն տվեց արժանապատիվ, խաղաղ, դրական խոսքին, որտեղ չկա ագրեսիա եւ կա երկիրը խելքի բերելու մեծ ցանկություն։
Վանաձորն իր որոշումը կայացրել է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

3 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

4 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

5 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

5 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

5 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

5 ժամ ago