Աշխատանքային ժամին` ՔՊ-ի քարոզարշավին

Աշխատանքային ժամին` ՔՊ-ի քարոզարշավին

Wed, 27 May 2026 20:45:44 +0400


Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սեւակ Խլղաթյանը, գտնվելով աշխատանքի մեջ՝ մայիսի 26-ին Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում մասնակցել է ՔՊ-ական մարզպետի գլխավորած քարոզարշավին, իսկ մեկ օր հետո՝ մայիսի 27-ին մարզպետարանում մասնակցել է փոխմարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությանը։ 30 տարի մարզպետարանում պաշտոնավարած, բոլոր իշխանություններին ծառայած Սևակ Խլղաթյանի աշխատանքյաին կենսագրությունը տպավորիչ է։ Նա 1996-2002թթ․ պաշտոնավարել է որպես Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային բաժնի վարիչի տեղակալ։ 2002-2010թթ․ աշխատել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄ տարածքային ծառայությունների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ: 2010թ. դեկտեմբերի 27-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար: 2018 -ին՝ նույն մարզպետարանի գլխավոր քարտուղար, 2023 -ին՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։ Գեղարքունիքի մարզպետի 2024 թ․ հուլիսի 30-ի N399-Ա որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի խորհրդական։

Լուսանկարում՝ Գեղհովտում, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետևի աջ կողմում կանգնած սև ակնոցովը Սեւակ Խլղաթյանն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էդգար Ղազարյա՞նը պիտի դատվեր, թե «կզզացնել, սատկացնել, լեզուդ կկտրեմ» խոսքերն ասողները

Էդգար Ղազարյա՞նը պիտի դատվեր, թե «կզզացնել, սատկացնել, լեզուդ կկտրեմ» խոսքերն ասողները Thu, 01 Oct 2026…

4 րոպե ago

Լավ է՝ չեն ասում՝ մարդ է սպանել, չնայած՝ ոչ մեկ չի մեռել. Էդգար Ղազարյան

Լավ է՝ չեն ասում՝ մարդ է սպանել, չնայած՝ ոչ մեկ չի մեռել. Էդգար Ղազարյան Thu,…

7 րոպե ago

Պատերազմի մասնակից գեներալը ձերբաբալվեց Ռուսաստանում

Պատերազմի մասնակից գեներալը ձերբաբալվեց Ռուսաստանում Thu, 01 Oct 2026 16:00:26 +0400 Ռուսաստանի զինված ուժերի ուսումնա-նյութական…

12 րոպե ago

Թե ինչու այսպես ստացվեց․ ինչու է հեռանում Ռոնալդուն

Թե ինչու այսպես ստացվեց․ ինչու է հեռանում Ռոնալդուն Thu, 01 Oct 2026 15:45:42 +0400 Կրիշտիանու…

27 րոպե ago

#Ուղիղ․ Ինչ է սպասվում Էդգար Ղազարյանին. հրապարակվում է դատավճիռը

#Ուղիղ․ Ինչ է սպասվում Էդգար Ղազարյանին. հրապարակվում է դատավճիռը Thu, 01 Oct 2026 15:39:51 +0400…

32 րոպե ago

Վառելիքի ճգնաժամը հանգեցրել է ինֆլյացիայի կտրուկ աճի

Վառելիքի ճգնաժամը հանգեցրել է ինֆլյացիայի կտրուկ աճի Thu, 01 Oct 2026 15:30:00 +0400 Լեհաստանում ինլֆյացիան…

42 րոպե ago