Մոսկվան զգուշացնում է Երևանին

Մոսկվան զգուշացնում է Երևանին

Wed, 27 May 2026 21:50:17 +0400


ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ թվում նաև այն պատճառով, որ ընտրությունները մոտ են։ Եվ հայկական կողմն ընտրությունների նախաշեմին, այս քաղաքական ուժը [գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը- խմբ.] կարծում է, որ եվրոպական կողմնորոշումը դուր կգա հայերին»,-ասել է Պեսկովը:

Միաժամանակ նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է ընտրությունների հետ կապված։

«Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել Հայաստանում։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,-վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը: Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, Պեսկովը նշել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը, սակայն կլինի արդյոք հայտարարություն այդ թեմայով՝ նրանք իրենք կորոշեն։

«Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը [Պուտինը պետական այցով գտնվում է Ղազախստանում- խմբ.], և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, կլինի օրակարգում»,-հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովն ասել էր, որ կասկածում է, որ եվրոպացիները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն

Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն Wed, 11 Nov 2026 20:39:04 +0400 ԱՄՆ…

10 րոպե ago

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան Wed, 11…

15 րոպե ago

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական Wed, 11 Nov 2026 20:30:48 +0400 Աբու Դաբիում…

18 րոպե ago

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր Wed, 11 Nov 2026 20:23:14 +0400 The Beatles-ի…

26 րոպե ago

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը Wed, 11 Nov 2026 20:15:48 +0400 Այն, ինչ (խուզարկությունններ…

33 րոպե ago

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից Wed, 11 Nov 2026 20:03:22 +0400 Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների…

45 րոպե ago