ՌԴ փոխվարչապետն էլ «պայթեց»․ Փաշինյանի վիճակը լավ չէ

ՌԴ փոխվարչապետն էլ «պայթեց»․ Փաշինյանի վիճակը լավ չէ

Wed, 27 May 2026 21:57:41 +0400


ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային, և եթե ուզում են՝ ինչպես ԵՄ-ում, գները ևսպետք է լինեն՝ ինչպես ԵՄ-ում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նշել է, որ հայկական ԶԼՄ-ները մշտապես շրջանառում են Երևանի՝ ԵՄ չափանիշներին անցնելու թեման, և ակնհայտ է, որ այնտեղ ինչ-որ աշխատանք է տարվում: «Եթե նրանք սկսեն փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, հասկանալի է, որ դա արդեն որոշակի սպառնալիքներ կբերի մեզ համար», -ասել է ՌԴ փոխվարչապետը։

«Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք դա հաստատ չենք ուզում։ Բայց կա քաղաքական գիծ։ Եվ այն իսկապես կհանգեցնի նրան, որ Հայաստանում կլինի կենսամակարդակի անկում, տնտեսության անկում, արտադրության անկում։ Այնտեղ կբարձրանան էներգակիրների, էներգիայի գները։ Այս ամենը կարող է տեղի ունենալ, եթե շարունակվի այս քաղաքական գիծը», – հավելել է Օվերչուկը։

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ից Հայաստան բնական գազի և նավթամթերքի մատակարարման պայմանների վերանայման հարցը վաղուց փակ ռեժիմով քննարկվում էր, և Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր այդ վտանգների մասին։

«Մենք վաղուց ենք նրանց հետ դա քննարկել, շատ անկեղծ. հասկանալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Նրանք այդ ամենը գիտեն և շատ լավ հասկանում են», – ասել է Օվերչուկը։

Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկման մասին: Նամակը հասցեագրված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

3 ժամ ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

4 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

5 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

5 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

7 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

7 ժամ ago