ՀՀ զինանշանի վրա իսլամական ութանի՞ստ (լուսանկարներ)

ՀՀ զինանշանի վրա իսլամական ութանի՞ստ (լուսանկարներ)

Wed, 27 May 2026 22:45:01 +0400


Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել է ձևախեղել հայոց պատմությունն ու հայկական իրականությունը, այլ նաև ՀՀ զինված Ուժերը: Այս փոփոխությունն առաջիններից մեկը նկատել էր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով իր էջում միմյանցից տարբերվող այդ զինանշաններն է հրապարակել, հարցնելով, թե երբ է փոխվել մեր բանակի զինանշանը եւ ով է դրան տեղեկացված:

Զինանշանի փոփոխությունը նկատել էր նաև գնդապետ Միհրան Մախսուդյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լավ դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, որ առանց ժողովրդի կամքի ու համաձայնության փորձում եք ձեռք տալ պետական խորհրդանիշներին։ Զինանշանը պետության պատիվն ու ինքնությունն է, ոչ թե ձեր քաղաքական խաղալիքը։ Սիրելի ժողովուրդ, բացեք աչքերը․ քայլ առ քայլ քանդում են ազգային արժեքները, ջնջում պատմական հիշողությունը և երկիրը տանում վտանգավոր ուղղությամբ։ Այս ամենը արդեն պատահականություն չէ՝ սա հստակ ծրագիր է, որի հետևանքները վաղը շատ ծանր են լինելու մեր պետության ու սերունդների համար»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրել էր. «ՀՀ զինված ուժերի զինանշանին ՀՀ պետական խորհրդանիշ չհանդիսացող ու միաժամանակ իշխող ուժի կողմից օգտագործվող քարոզչական պատկեր՝ Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է։ Այս հանգամանքը լրացուցիչ փաստարկ է վաղը կայանալիք «ամոթալի շքերթը» անտեսելու համար»: Պաշտպանության նախարարության զինանշանը պետական խորհրդանիշ չէ, բայց որոշակի նորմատիվ ակտով է ընդունվել` երբ է այն փոխվել, ում կողմից, ովքեր են մասնակցել նոր զինանշանի ձեւավորմանը: «Հրապարակը» փորձեց կապ հաստատել ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ, ե՞րբ է փոխվել զինանշանը, ո՞ւմ առաջարկով և ի՞նչ խորհուրդ ու բովանդակություն ունեն ավելացված նոր տարրերն ու գույները, սակայն մեր զանգերն ու նամակներն անպատասխան մնացին:

Ավելացված զինանշանում աչք է ծակում ոչ միայն Նիկոլական Հայաստանի քարտեզը, այլև իսլամական ութանիստը, որը շատերը կարող են շփոթել հայկական ութաթև աստղի հետ: Ինչ է իսլամական ութանիստը. Այն կոչվում է Ռաբ ըլ Հըզբ, իսկ արաբերեն գրվում է այսպես՝ ربع الحزب, rubʿ al-ḥizb, անգլերեն՝ Rub el Hizb: Այս խորհրդանշանը շատ տարածված է եղել Օսմանյան կայսրությունում, արաբական երկրներում և Պիրենեյան թերակղզու Ալ- Անդալուսում: Դրա օգտագործումը հանգեցրել է անվանափոխությանը՝ դառնալով «Աբդ ալ-Ռահման I-ի աստղ»: Այսօր դրա հիմնական կիրառությունը Ղուրանի որոշ օրինակների ներսում բաժանում նշելն է՝ ընթերցումը հեշտացնելու համար, այն սկզբնապես օգտագործվել է մի շարք խորհրդանիշների և դրոշների վրա անցյալում և շարունակում է այդպես լինել այսօր: Արաբերենում rubʿ-ն նշանակում է «մեկ քառորդ» կամ «քառորդ», մինչդեռ ḥizb-ը (հոգնակի aḥzāb) թարգմանվում է որպես «խումբ»: Ղուրանը բաժանված է 60 ահզաբի (մոտավորապես հավասար երկարության խմբեր, որոնք հերթով խմբավորված են 30 աջզաների), որտեղ Ռուբ էլ Հիզբի օրինակները յուրաքանչյուր խիզբը բաժանում են չորսի՝ ընդհանուր առմամբ ստանալով 240 բաժին։ (Նկարները ներքևում):

Աստվածաբան Վարդան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, շատերը շփոթում են հայկական հավերժության ութաթև աստղն ու իսլամական ութանիստը, ո՞րն է տարբերությունը: «Իրականում իսլմական ութանիստը պիտի ունենար նույն հիմքը, ինչ Քումբաթ Ալաքսայի հիմքը՝ դա ութանկյուն է, իսկ մերը կտրատված է, երկու համադրված քառակուսիներն են, որոնք խորհրդանշում են արևի ակտիվ և պասիվ շրջանը տարվա: Վեց ամիս խավարն ավելի է, քան լույսը, վեց ամիս՝ լույսն ավելին է, քան խավարը: Իսլամական ութանիստի կառուցվածքի տարբերությունn այն է, որ ութանկյունն է՝ օկտագոնը, իրենք մեր ութաթևի ազդեցությամբ դա վերցրել են, անկյուններ են ավելացրել՝ ստացվել է ութանկյունանի, բայց առանց հատումների: Տարբերությունը հատումներն են»:

Աստվածաբանը հավելեց նաև, որ փոխված զինանշանի վրա հայկական ութաթև աստղն է: «Չգիտեմ, ով է խորհուրդ տվել, բայց խորհուրդ տվողը հասկացող մարդ է եղել: Ութաթև հայկական աստղն է, մի ձևափոխությամբ, մեջտեղում նույն քառակուսին է՝պարզապես շրջված, որը աշխարհի տարբեր կողմերն է ցույց տալիս»,-եզրափակեց աստվածաբանը:

Կարող ենք ենթադրել, որ հավանաբար հայկական ութաթև աստղն ավելացրել են, որ վերևում պատկերված Հայաստանի ոչ ամբողջական քարտեզը հակակշռեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Երկիրը կառավարում է մեյլով, ֆեյսբուքի չատերով, աշխատանքից ազատում` SMS-ներով

«Հրապարակ»․ Երկիրը կառավարում է մեյլով, ֆեյսբուքի չատերով, աշխատանքից ազատում` SMS-ներով Fri, 23 Oct 2026 10:45:08…

14 րոպե ago

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը․ վարույթները կարճվել են

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը․ վարույթները կարճվել են Fri,…

25 րոպե ago

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն Fri, 23 Oct 2026 10:31:27 +0400…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով

«Հրապարակ»․ Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով Fri, 23 Oct 2026 10:30:48 +0400 Մելիք…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

«Հրապարակ»․ Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Fri, 23 Oct 2026 10:15:31 +0400 Վերջին օրերին…

44 րոպե ago

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց Fri, 23 Oct 2026 10:13:52 +0400 «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի…

46 րոպե ago