Վանաձորյան հանրահավաքում շատ մեծ էներգիա կար

Վանաձորյան հանրահավաքում շատ մեծ էներգիա կար

Wed, 27 May 2026 23:15:33 +0400


Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը քարոզարշավի մայիսի 26-ի հերթական օրն ամփոփել է Լոռու մարզկենտրոն Վանաձորում։ Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Վանաձորի վերաբերյալ իրենց քաղաքական ուժի առաջարկը։

«Մենք առաջարկում ենք, որ Վանաձորի համար վերջապես գործարկվի մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Վանաձորի բնակչությունն ամեն տասնամյակ շեշտակի անկում է ապրում, մարդիկ չունեն աշխատանքային զբաղվածություն։ Մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր, վերականգնենք մեր երկրի տնտեսական պոտենցիալը։ Դա է ծրագիրը․ աշխատատեղեր բոլորի համար»,- ասաց Կարապետյանը։

Հանրահավաքը բավականին բազմամարդ էր` մոտ 10 հազար մարդ կար այնտեղ: Հանրահավաքից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները շփվել են քաղաքացիների հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին մարդիկ կգնան քվեարկության: Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Ուժեղ Հայաստան»-ի կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած լրացուցիչ ցուցակ։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է եւ եթե իրենք մեծամասնություն գրավեցին հենց խորհրդարանում փոխելու են Սահմանադրության այն կետը, որն արգելում է այն անձանց վարչապետ ընտրվել, որոնք վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացիություն չեն ունեցել։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված շինծու քրեական վարույթի շրջանակներում։

Վանաձորի նախկին համայնքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ունի Վանաձորում կայացած հանրահավաքից և առհասարակ Լոռվա մարզի հետ կապված ի՞նչ տրամադրություններ են առկա, ասում են, որ Լոռիում Սամվել Կարապետյանն է հաղթելու` տաշիրցի լինելու հանգամանքով պայմանավորված: Ասլանյանը խոսելով թեմայի մասին, ասաց. «Կդժվարանամ հստակ քաղաքական կանխատեսում անել, թե ինչ արդյունքներ կլինեն հունիսի 7-ի ընտրություններում, սակայն մի բան կարող եմ պնդել, որ ամսի 26-ի վանաձորյան հանրահավաքում կար շատ մեծ էներգիա: Այնտեղ հավաքված մարդիկ լրիվ վանաձորցիներ էին, իսկ մենք թիմի անդամներով միայն դրական լիցքեր ստացանք և դրական լիցքերով էլ հեռացանք: Թե ինչ ընտրություն կկատարեն լոռեցիները, դա թողնենք իրենց, հուսով ենք, որ ազդակները կլինեն դրական», – ասաց Ասլանյանը: Ինչո՞վ է պայմանավորված, որ Լոռու մարզում Կարապետյանին այդպես ջերմ են դիմավորում, նրա Տաշիրից լինե՞լն է պատճառը. «Նաև այդ է պատճառը, բայց ոչ միայն: Սամվել Կարապետյանի արած գործերն ու անցած ճանապարհն էլ հերիք են»: ՔՊ-ն նույնպես Վանաձորում մեծ քանակով մարդկանց էր հավաքել, նկատեցինք մենք. «Ես ՔՊ-ի հավաքին չեմ հետևել, այդ ժամանակ Վանաձորում չեմ եղել և ոչինչ չգիտեմ նրանց մասին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիպրոսի ափերի մոտ նավ է խորտակվել

Կիպրոսի ափերի մոտ նավ է խորտակվել Sun, 30 Aug 2026 19:30:16 +0400 Կիպրոսի հյուսիսային հատվածի…

9 րոպե ago

Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության խնդրի

Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության…

24 րոպե ago

Իսլանդացիները դեմ են ԵՄ-ի հետ մերձեցմանը․ հանրաքվեի նոր արդյունքներ

Իսլանդացիները դեմ են ԵՄ-ի հետ մերձեցմանը․ հանրաքվեի նոր արդյունքներ Sun, 30 Aug 2026 19:00:44 +0400…

39 րոպե ago

Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան

Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան Sun, 30 Aug 2026 18:30:01 +0400 Ամերիկյան իշխանությունները հետ…

1 ժամ ago

«Куда они денутся? Армении деваться некуда…»: Александр Лукашенко

«Куда они денутся? Армении деваться некуда...»: Александр Лукашенко Sun, 30 Aug 2026 18:15:11 +0400 «Նախկին…

1 ժամ ago

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Sun, 30 Aug 2026 18:05:02 +0400…

2 ժամ ago