«Հրապարակ». Մեկ խնդիր կա` պետք է ընտրողների թիվը 2021-ի համեմատ մեծ լինի 80-100 հազարով

«Հրապարակ». Մեկ խնդիր կա` պետք է ընտրողների թիվը 2021-ի համեմատ մեծ լինի 80-100 հազարով

Thu, 28 May 2026 09:15:44 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 8-րդ համար Սուրեն Սուրենյանցն է:

– Տեսակետներ կան, որ հատկապես մեծ քաղաքներում` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, առհասարակ՝ Շիրակի եւ Լոռու մարզերում, ընդդիմադիր ուժերն ավելի շատ ձայներ են հավաքելու առաջիկա ընտրություններում, քան՝ իշխանությունը: Իսկ, օրինակ, Աբովյան քաղաքում եւ հարակից համայնքներում Գագիկ Ծառուկյանն ունի մեծ թվով աջակիցներ, եւ Կոտայքի մարզի որոշ հատվածներն էլ Ծառուկյանին են ընտրելու: Ձեր կարծիքով` այս վերլուծություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են:

– Այդ վերլուծությունները միանգամայն ճիշտ են ու արժանահավատ: Միայն եթե վերջին տարիների ՏԻՄ ընտրությունները դիտարկենք, ապա պարզ կդառնա, որ խոշոր համայնքներում ՔՊ-ն պարտություն է կրել, ինչից հետո այն փորձել է սրբագրել: Մայրաքաղաք Երեւանում մենք՝ բոլորս ականատես եղանք, որ ՔՊ-ն կարողացավ փոքրամասնության արդյունքում միայն իշխանություն ձեւավորել, այն էլ` մանդատագողության հետեւանքով: Մենք՝ բոլորս լավ հիշում ենք նաեւ Գյումրու ՏԻՄ ընտրությունները, որտեղ ՔՊ-ն եւս պարտություն կրեց: Վանաձորում նույնպես ՔՊ կուսակցությունը պարտություն էր կրել, եւ բոլորս հիշում ենք, թե Մամիկոն Ասլանյանի հետ ինչպես վարվեցին: Քաղաքների ճնշող մեծամասնություններում ՔՊ-ն խիստ անհաջողությունների է մատնվել: Բնականաբար, խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ պատկերն ավելի է խտանալու: Ընդդիմադիր զանգվածի կոնսոլիդացիան հանրության համար ավելի մեծ մոտիվացիա է դառնում: Վստահաբար, խոշոր քաղաքներում ու առհասարակ՝ քաղաքներում, իշխանությունը պարտություն է կրելու: Պատահական չէ, որ Փաշինյանն իրեն կոմֆորտ է զգում միայն գյուղական համայնքներում: Բայց այնպես էլ չէ, որ գյուղերում ՔՊ-ի վիճակը երանելի է, ոչ, պարզապես նրանք շահագործում են մարդկանց անտեղյակությունը, ոչ այնքան մեդիագրագետ լինելը: Գյուղերում Փաշինյանը միտումնավոր խոսում է այնպիսի թեմաներից, որոնցից գյուղացիները տեղյակ չեն, եւ այսպես շարունակ: Մեծ համայնքներում Փաշինյանի վարկանիշի վիճակն այնքան վատ է, որ անգամ սոցիոլոգիական հարցումների անհրաժեշտություն չկա:

– Բայց ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարծիքներ կային, որ ՏԻՄ ընտրությունները մնում են ՏԻՄ ընտրություններ, եւ մարդիկ այդ ժամանակ լրիվ այլ տրամաբանությամբ են ընտրություններին մասնակցում, համապետական ընտրություններին` լրիվ այլ տրամաբանությամբ:

– ՏԻՄ ընտրությունները, այո, որոշակի տարբերություններ ունեն, բայց այս պարագայում դա ՔՊ-ին չի վերաբերում: ՔՊ-ում ՏԻՄ-երի մակարդակով անգամ չկան խարիզմատիկ լիդերներ, եւ անգամ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդիկ ՔՊ-ին ձայն են տվել կա՛մ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված, կա՛մ ձայն չեն տվել, որովհետեւ Փաշինյանին չեն ընդունում: Այսինքն` տարբերությունը ՔՊ-ի համար էական չէ, քանի որ ՔՊ ընտրողն ընտրում է Նիկոլ, այնպես չէ, որ այնտեղ ինչ-որ դեմքեր կան, հանուն որոնց մարդիկ իրենց քվեն կարող են տալ ՔՊ-ին: Ընդդիմադիր ուժերը եթե համախմբվեն, ապա Նիկոլ Փաշինյանի պարտությունը երաշխավորված է: Մեկ խնդիր կա՝ պետք է ընտրողների թիվը 2021 թվականի ընտրությունների համեմատ մեծ լինի 80-100 հազարով: Այդ պարագայում ՔՊ-ի պարտությունը երաշխավորված է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

1 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

3 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

3 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

3 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

3 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

3 ժամ ago