Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է

Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է

Thu, 28 May 2026 10:08:54 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ-ԿՈՉ

Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, հունիսի 7-ին մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ.
– սեփական երկրում օտարների օրակա՞րգն առաջ տանել,
թե՞ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը,
– մաս-մաս երկրի տարածքները զիջել թշնամու՞ն,
թե՞ անառիկ պահել հայոց սրբազան հողը,
– սիրո, համերաշխության սին խոստումներին և խաղաղության կեղծ օրակարգի՞ն վստահել,
թե՞ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու հանձնառությանը, աշխատանքի տեսանելի արդյունքին,
– ժողովրդի հարկերի հաշվին պարգևավճարներ շռայլողնե՞րի, սերունդներին անասելի պարտքերի մատնողների՞,
թե՞ անձնուրաց, արհեստավարժ աշխատանքով երկրին ծառայելու միջև,
– ազգային բանակը բարոյազրկելու և թշնամու առաջ վիզ ծռելու՞,
թե՞ մեր ժողովրդի կամքն արտահայտելու, պետության իրական անվտանգությունն ապահովելու,
– խրախճանքների, կերուխումերի վրա պետական բյուջեից վատնումների՞,
թե՞ կենսունակ ռազմարդյունաբերության կազմակերպման միջև:
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի.

Հունիսի 7-ը մեր նորօրյա Սարդարապատն է: Կարիք չկա հիշեցնելու, թե ինչ նվիրումով, հավատով և պայքարով նվաճեցինք հաղթանակը և վերակերտեցինք հայոց պետականությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը: Երկրին վերադարձնելու արցախյան ազատամարտին իրենց կյանքը զոհաբերած իր հերոսներին, գիտության և մշակույթի համաշխարհային իր հսկաներին, որպես ազգային արժանապատվության և վերազարթոնքի երաշխավորների:
Ընտրությունը ձերն է, թանկագին քույրե՛ր և եղբայրնե՛ր:
Դուք ընտրելու եք ձեր երեխաների հայրենիքում ապրելու իրավունքի համար, սփյուռքում ապրող մեր հազարավոր հարազատների հայրենիք ունենալու համար:
Խնդրում և հորդորում ենք անպայման գնալ ընտրության:
Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է: Օգտվենք երկրի ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքից և թույլ չտանք, որ ուրիշները որոշեն մեր երկրի ու մեր ժողովրդի ճակատագիրը:

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն Thu, 28 May 2026 17:00:56 +0400 Ղազախստանը և Ռուսաստանը ստորագրել…

19 րոպե ago

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞ Thu, 28 May…

34 րոպե ago

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը Thu, 28 May…

49 րոպե ago

Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը` Հանրապետության օրվա կապակցությամբ

Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը` Հանրապետության օրվա կապակցությամբ Thu, 28 May 2026 16:15:22 +0400 Latest news…

1 ժամ ago

Բյուրեղավանի ուժեղ ընդունելության համար շնորհակալ ենք

Բյուրեղավանի ուժեղ ընդունելության համար շնորհակալ ենք Thu, 28 May 2026 16:11:21 +0400 Latest news from…

1 ժամ ago

Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային

Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային Thu, 28 May 2026 16:00:49 +0400 Ռուսաստանում սպասում…

1 ժամ ago