Փարաջանովի, Դովլաթյանի եւ Մալյանի Երեւանը

Փարաջանովի, Դովլաթյանի եւ Մալյանի Երեւանը

Thu, 28 May 2026 21:30:09 +0400


Երեւանն այն քաղաքներից է, որը կինոյում ոչ միայն դեկորացիա էր՝ միջավայր, որտեղ տեղի են ունենում կինոիրադարձությունները, այլեւ՝ պատմության լիարժեք հերոս։ Վարդագույն տուֆը, լայն պողոտաները, փողոցներն ու բակերը, հայկական խոհանոցի ուտեստների եւ ըմպելիքների բույրերը եւ, ամենակարեւորը՝ բիբլիական Արարատ սարի տեսարանը տասնամյակներով ձեւավորել են այն կինոգեղագիտական սկզբունքները, որոնք կիրառվել են կինոյում՝ միս ու արյուն հաղորդելով Երեւանին ու «վարդագույն տուֆի քաղաքը» կինոյում դարձնելով անձնավորված հերոս։ Երեւանի կինոարտացոլումների առաջին օրինակները սկսվում են 1920-30 թվականներին, երբ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը խորհրդային կինոխրոնիկաներում դառնում է օրինակ՝ որպես սովետական խաղաղ ու ստեղծարար կյանքի կառուցման հարթակ։ Հայրենական մեծ պատերազմից հետո, սակայն, Երեւանը «բացահայտվում» է կինոյում եւ կերտվում որպես խորհրդային երկրի մշակութային եւ կոլորիտային կենտրոններից մեկը։ Օրինակ, ի տարբերություն պատմական Պետերբուրգի եւ աղմկոտ Մոսկվայի, Երեւանն ավելի ջերմ ու հարազատ էր համարվում, գրեթե ընտանեկան միջավայրի նման։ Կինովարպետներն ընդգծում էին քաղաքային կյանքի յուրահատկությունները։ Ընդ որում, եթե Սերգեյ Փարաջանովի համար Հայաստանը եւ Երեւանը կինոյում պոետիկա էին, ապա Ֆրունզե Դովլաթյանի համար Երեւանն ավելի ռեալիստական էր, կենցաղային։

«Բարեւ, ես եմ» կինոնկարում, որը Դովլաթյանի կինոժառանգության գագաթներից կարելի է համարել, Երեւանը հառնում է որպես գիտնականների, ինժեներների, հետպատերազմական սերունդը ներկայացնող ստեղծարար ու նպատակասլաց սերնդի քաղաք, ու դա կարեւոր է, ժամանակակից լեզվով ասած՝ PR տեսակետից։ Դովլաթյանի Երեւանն այլեւս էկզոտիկա չէ, այլ՝ ժամանակակից ինտելեկտուալ կենտրոն։ Հետաքրքիր է Երեւանի մալյանական ընկալումը։ Հենրիկ Մալյանի «Մենք ենք՝ մեր սարերը» ժապավենում Երեւանը երեւում է դրվագաբար, սակայն հայկական մշակույթի շունչը կարելի է զգալ կադրում։ Մալյանի մոտ Երեւանն աղմկոտ եւ երաժշտական քաղաք է, որտեղ խաչվում են ավանդույթներն ու արդիականությունը։ 1970-80-ական թվականներին արդեն Երեւանն ավելի հաճախ է սկսում հայտնվել համամիութենական կինոժապավեններում։ Քաղաքը գրավում է իր ջերմությամբ, տարբերվող ճարտարապետությամբ, հարավին հատուկ յուրօրինակ մթնոլորտով։ Ձեւավորվում է Երեւանի՝ որպես հյուրընկալ քաղաքի եւ մշակութային ինքնաբավ կենտրոնի իմիջ։ Ընդ որում, ինչը հատկապես ուշագրավ է, Երեւանը պատկերվում էր ոչ միայն զուտ ֆասադային կողմից, այլ նաեւ ոչ ֆասադային՝ իրական կյանքին հատուկ ասպեկտներից՝ փողոց, բակ, խոսքուզրույց, կենցաղ, խոհանոց, երեխաների խաղ։ Դա իրապես կարեւոր նրբություն է, քանի որ նաեւ ֆիքսում է ժամանակի միջավայրը, մթնոլորտը, ճաշակը, մտածելակերպը, աշխարհայացքն ու աշխարհընկալումը։ Քաղաքային առօրյայի պատկերումն այսօր արդեն կինովավերագրության նման է, որը թույլ է տալիս հասկանալու այն ժամանակվա Երեւանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվճար կրթություն, ճկուն ուսանողական վարկեր. Արման Թաթոյանը Զեյթունում ներկայացրել է «Միասնության թևերի» ծրագիրը

Անվճար կրթություն, ճկուն ուսանողական վարկեր. Արման Թաթոյանը Զեյթունում ներկայացրել է «Միասնության թևերի» ծրագիրը Fri, 29…

2 ժամ ago

Փաշինյանը վստահ է, որ չի վերադառնա աշխատանքի․ Կարապետյան

Փաշինյանը վստահ է, որ չի վերադառնա աշխատանքի․ Կարապետյան Fri, 29 May 2026 00:42:19 +0400 Latest…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Սամվել Կարապետյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին Fri, 29 May 2026 00:42:03 +0400 Latest news from Secure…

2 ժամ ago

Այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին․ Սամվել Կարապետյան

Այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին․ Սամվել Կարապետյան Fri, 29 May 2026 00:32:18…

2 ժամ ago

Փաշինյանը չի կարող ՀՀ-ի շահից բխող թուղթ ստորագրել. Կարապետյան

Փաշինյանը չի կարող ՀՀ-ի շահից բխող թուղթ ստորագրել. Կարապետյան Fri, 29 May 2026 00:28:29 +0400…

2 ժամ ago

Գիտակի ձեռքին գրիչն էլ է զենք, տգետի ձեռքին անգամ Իսկանդերն է 10%-ով պայթում, այն էլ հայկական Շուշիում

Գիտակի ձեռքին գրիչն էլ է զենք, տգետի ձեռքին անգամ Իսկանդերն է 10%-ով պայթում, այն էլ…

2 ժամ ago