Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը»

Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը»

Thu, 28 May 2026 22:24:37 +0400


«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի թաքցնի իր ձախողումները։ Քանի որ ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում՝ մեր պաշտպանության, Արցախը հանձնելու հարցում, դրա համար էլ նույնիսկ չեմ պատկերացնում, թե իր արած այս քայլն ինչի է ուղղված»,-«Արմենիա» ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Խոսքի սկզբում նա շնորհավորեց հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրեց, որ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։

Կարապետյանը ենթադրեց, որ այսօրվա շքերթի նպատական է ցույց տալը, թե ինչպես է նա ծախսել պետական պարտք վերցրած 8 մլրդ դոլարը։

«Բայց մարդիկ նայելով այս ամենը, համոզվում են, որ այդ 8 մլրդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել, որովհետև այդ գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր, շատ բարձր մակարդակի տեխնիկաներով հագեցած բանակ»,-ասաց Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով ցուցադրված տեխնիկայի պիտանելիության մասին հարցին՝ Կարապետյանն ասաց, որ մեկ զորահանդեսով դժվար է գնահատել, թե՛ տեխնիկան, թե՛ դրա հնարավորությունները։

«Բայց մենք վստահ ենք, որ իշխանության գալով, մենք կգնեն ամենաժամանակակից ամենակարևոր և պետքական տեխնիկա, որ կպաշտպանի մեր ժողովրդին և տեխնիկայով հագեցած սահմաններ կունենանք, կքչացնեն մեր զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի, ճիշտ կազմակերպած բանակ»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Կարապետյանն անդրադարձավ Փաշինյանի կարգախոսին, որ եթե ՀՀ-ում իշխանությունը փոխվի՝ պատերազմ կլինի։

«Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը», ուրիշ ոչ մեկը հայ ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Ես իրոք վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին և հայ ժողովրդին սպառնա պատերազմով».- ասաց կարապետյանը և նշեց որ պետք են խաղաղության երաշխավորներ, որնց շարքում կարող են լինել ԱՄՆ, ՌԴ-ն, Չինաստանը, ԵՄ-ն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում Fri, 29 May 2026 18:30:24 +0400…

5 րոպե ago

Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը․ թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի․ Թևանյան

Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը․ թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի․ Թևանյան…

10 րոպե ago

Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից

Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից Fri, 29…

20 րոպե ago

Խայտառակ իրավիճակ՝ Մուրացան մանկական հիվանդանոցի հարևանությամբ

Խայտառակ իրավիճակ՝ Մուրացան մանկական հիվանդանոցի հարևանությամբ Fri, 29 May 2026 18:07:03 +0400 Երևանում՝ Մուրացանի մանկական…

29 րոպե ago

Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը

Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը Fri, 29 May 2026 18:00:07 +0400 Latest news from…

36 րոպե ago

Արևմուտքը զառանցում է, ՌԴ-ն՝ հերքում․ ինտրիգներ ընտրությունների շուրջ

Արևմուտքը զառանցում է, ՌԴ-ն՝ հերքում․ ինտրիգներ ընտրությունների շուրջ Fri, 29 May 2026 18:00:05 +0400 Ռուսաստանը…

36 րոպե ago