Հարբած ծաղրածուի նախընտրական շոուն
Thu, 28 May 2026 23:45:50 +0400
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
Հարբած ծաղրածուի նախընտրական շոուն
——————–
Ալիևի կողմից «հարբած ծաղրածու» պիտակին արժանացած և դրան լռությամբ համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա կապակցությամբ նախընտրական շոու-զորահանդես էր կազմակերպել:
2018-ից մեր բանակի դեմ պայքարող, մեր երկիրը պարտության տարած, միլիարդավոր դոլարների զենքերը թշնամուն հանձնած Նիկոլը կրկին որոշել է «Տիգրան Մեծ» խաղալ: Իհարկե, Ալիևի թույլտվությամբ՝ նախընտրական նպատակներով: Այդ շոուն նաև Սարդարապատի հուշահամալիր չայցելելու քաղաքականութունն էր՝ Թուրքիային հաճոյանալու համար:
Նիկոլն ուղնուծուծով դեմ է 1-ին Հանրապետությանը և 1-ին Հանրապետության տրամաբանական արդյունք 3-րդ Հանրապետությանը: Սակայն փարիսեցիաբար շոու-զորահանդես է կազմակերպում Հանրապետության օրը:
Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է, թե պետական պարտքն 8 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի զենք գնի:
Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիներին վախեցնում պատերազմով: Չէ՞ որ մարտունակ բանակը թշնամուն զսպող և պատերազմը կանխող գործոն է:
Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, ապա մենք անպայման պարտվելու ենք:
Ըստ նիկոլոկան քարոզչության՝ մեր բանակը հիմա մարտունակ է, քանի որ… փոխվել է զինանշանը: Էս գեբելսական տնայնաբուծներին թվում է, թե իրենց արտադրած դեմագոգիան լայն սպառում ունի:
Հանրապետության օրվա խորհուրդն այն է, որ հունիսի 7-ը պետք է դառնա քաղաքական Սարդարապատի օր: Այդ օրը քաղաքացին պետք է «ոչ» ասի Ալիևի մոտ «հարբած ծաղրածու» աշխատողին, «ոչ» ասի Հայաստանի վիլայեթացմանը և ձևավորի հայկական իշխանություն:
Նիկոլը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը: Մենք երաշխավորված խաղաղություն և զարգացում ենք ապահովելու: Մենք ունենալու ենք մարտունակ բանակ և անվտանգ պետություն: Դրանք ապահովելու կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է:
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
——
Հ.Գ. Մայիսի 28-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է: Շնորհավորում եմ թիմակիցներիս և գաղափարակիցներիս մեր տարեդարձի կապակցությամբ:
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։