Խելացնորության վերջին շաբաթը

Խելացնորության վերջին շաբաթը

Fri, 29 May 2026 09:00:47 +0400


Ռազմական շքերթն արեցին, խմածության համար վարելու իրավունքից զրկվածների վարորդականները ընդամենը 50 հազարի դիմաց վերականգնելու որոշումը կայացրին:

Մարկո Ռուբիոն եկավ, Թրամփն էլ մի սիրազեղ ուղերձ հղեց հեռուներից` միջամտելով Հայաստանի ներքին կյանքին: Ուրիշ ի՞նչ է պատրաստվում անել վերջին մեկ շաբաթում այս իշխանությունը` այդքան բաղձալի հաղթանակին հասնելու համար:

Ընկերուհիս առաջարկների մի ամբողջ ցանկ է կազմել` որպես այս կուրսի բնական շարունակություն.

Կարելի է համըմդհանուր համաներում շնորհել և բոլոր մարդասպաններին բաց թողել բանտերից։ Կարելի է ներել բոլոր չվճարած հարկերը, հոսանքի, համատիրությունների պարտքերը։

Կարելի է այս պահին բոլոր դատվողներին՝ բացի քաղաքականներից, բաց թողնել դատարանի դահլիճից, կարելի է հաջորդ շաբաթ հայտարարել իղձերի իրականացման շաբաթ և թույլ տալ, որ «ժողովուրդը» մտնի իր հավանած ցանկացած խանութ, վերցնի ցանկացած ապրանք, կարելի է մինչև շաբաթվա վերջ թույլ տալ տուն չունեցողներին ներխուժել ցանկացած իրենց հավանած տուն ու գրավել ցանկացած տարածքը, եթե, իհարկե, այդ տանը Նիկոլ Փաշինյանի ընտրողներ չեն ապրում։

Կարելի է ավելի հեռուն գնալ` արտոնել, որ ՔՊ-ին ընտրողներն իրենց ունևոր հարևանների վզից պոկեն ոսկե շղթաները, խլեն թանկ մեքենաները։

Շարքը կարող եք ինքներդ շարունակել: Մի բան լավ է, որ քիչ ժամանակ է մնացել։ Ինչ ասես դեռ կարող է անել ու ասել ՔՊ առաջնորդը այս վճռական օրերին` ընտրվելու խելահեղ ցանկության ու նյարդային ապրումների ազդեցության տակ: Ինչքան պետք է չսիրես քո երկիրը, որ այն վերածես բաց երկնքի տակ հոգեբուժարանի, օրը մի անհեթեթ ու վտանգավոր որոշում կայացնես, նման լեքսիկոն կիրառես ու իսպառ խարխլես իշխանության ադեկվատության հանդեպ մարդկանց հավատը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից Wed, 29 Jul 2026 20:30:29 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին…

3 րոպե ago

Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում

Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում Wed, 29 Jul 2026 20:15:41…

18 րոպե ago

Բաքվում կհնչի ՀՀ օրհներգը․Նազարյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Բաքվում կհնչի ՀՀ օրհներգը․Նազարյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Wed, 29 Jul 2026 19:53:26 +0400 Ըմբիշ Ջանես…

40 րոպե ago

Լսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. հարևանները՝ 6-ամյա երեխայի մահվան մասին

Լսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. հարևանները՝ 6-ամյա երեխայի մահվան մասին Wed, 29…

48 րոպե ago

Զելենսկին պնդում է՝ Պուտինը պատերազմում կորցրել է նախաձեռնությունը

Զելենսկին պնդում է՝ Պուտինը պատերազմում կորցրել է նախաձեռնությունը Wed, 29 Jul 2026 19:30:04 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago

Ինչ է սպասվում Wildberries-ի հետ կապված

Ինչ է սպասվում Wildberries-ի հետ կապված Wed, 29 Jul 2026 19:00:44 +0400 Ռուսական խոշոր առցանց…

2 ժամ ago