«Հրապարակ». Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը

«Հրապարակ». Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը

Fri, 29 May 2026 10:15:08 +0400


ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ է հղել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որում ասվում է, որ ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը, եթե Երեւանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ «Հրապարակ»-ը թեմայի շուրջ զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։

– Որքանո՞վ է հավանական Ռուսաստանի կողմից նման պատժամիջոցի կիրառումը եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։

– Եթե իշխանությունը վերարտադրվի, եւ այս վեկտորը շարունակվի, մենք չպետք է բացառենք, որ Ռուսաստանն այս պատժամիջոցը կարող է կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանն այսօր Ռուսաստանից գազ ներկրում է 165 դոլարով՝ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Սահմանին հաշվի է առնվում գազի կալորիականությունը, ինչի արդյունքում գազի գինը հասնում է 177 դոլարի։ Բայց, միեւնույն է, սա շուկայականից շատ ցածր գին է եւ հետխորհրդային տարածքում Բելառուսից հետո սա երկրորդ ամենացածր գինն է (Բելառուս արտահանվում է 128 դոլարով)։ Եթե 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում, եւ Ռուսաստանն անցնում է շուկայական գնագոյացման, ապա մենք կարող ենք այստեղ հիմնվել այն շուկայական գների վրա, որոնք առկա են Եվրոպայում։ Իսկ Եվրոպայում վերջին ամիսներին գինը տատանվում է 600-700 դոլարի սահմանում։ Սա նշանակում է, որ եթե 600 դոլարով Հայաստանը ներկրի գազ, ապա ներքին սակագինը, որն այս պահին մոտ 360 դոլար է կազմում, կարող է բարձրանալ մինչեւ 750-800 դոլար։ Բայց այստեղ կարող է կառավարությունը գնալ պետական սուբսիդավորման ճանապարհով՝ սոցիալական ռիսկերը նվազեցնելու համար, բայց կրկին վերադառնում ենք երկրի ֆինանսական եւ բյուջետային խնդիրներին, այսինքն՝ սուբսիդավորմանը, որը լավագույն դեպքում կարող է կազմել 30-40 տոկոս եւ նոր վարկերի միջոցով պետք է իրականացվի։ Վերջին հաշվով, էլ ավելի ծանրացնելով հեռահար ֆինանսական եւ տնտեսական անվտանգության խնդիրները, իսկ առանց սուբսիդիայի սա լինելու է խիստ վտանգավոր զարգացում Հայաստանի համար։ Բացի նրանից, որ սա մուլտիպլիկատիվ կերպով ազդելու է ամբողջ տնտեսական համակարգի վրա, գնաճ է լինելու, եւ ունենալու է լուրջ հետեւանքներ, նաեւ ուղիղ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի գնի վրա, որովհետեւ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 40-47 տոկոսն այսօր արտադրվում են ՋԷԿ-երում, որոնք աշխատում են բնական գազով։ Սա եւս լուրջ հետեւանքներ է ունենալու՝ սննդամթերքից սկսած, մինչեւ ծառայություններ։ Այսինքն՝ մենք չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք այս հարցը։

– Ի՞նչ այլ շուկաներ կան, որտեղից Հայաստանը կարող է գազ ներկրել, եւ արդյոք TRIPP-ը կարո՞ղ է ազդեցություն ունենալ։

– TRIPP-ը դիտարկվում է որպես փաստացի մի նախագիծ, որով պետք է անցնի նաեւ գազամուղ։ Խոսքը գնում է TRIPP-ի միջոցով Հայաստան-Ադրբեջան գազատրանսպորտային համակարգերի միացման մասին։ Այսինքն, TRIPP-ով անցնելու է գազամուղ, որը ելք է ունենալու նաեւ Հայաստանի գազատրանսպորտային համակարգ։ Այս պարագայում, փաստացի, Ադրբեջանը դիտարկվում է որպես Հայաստանին գազ մատակարարող երկիր։ Քանակական առումով այստեղ հարցեր կարող են լինել, քանի որ պարզ է, որ Ադրբեջանը, այսօր ֆիզիկական ծավալների հետ կապված, ունի խնդիրներ, եւ վստահ չեմ, որ ամբողջությամբ կկարողանա ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը, բայց եթե, դիցուք, սա տեղի ունենա, ապա վերածվելու է շատ լուրջ քաղաքական ազդեցության եւ փաստացի մի կախվածությունից, որը Ռուսաստանից կախվածությունն էր, Հայաստանն անցում է կատարելու մեկ այլ՝ անհամեմատելի ավելի վտանգավոր կախվածության, որն Ադրբեջանից կախվածությունն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ

Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ Mon, 05 Oct 2026 09:42:25 +0400 Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան…

22 րոպե ago

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

10 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

10 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

11 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

11 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

11 ժամ ago