230 դպրոց՝ փակման ճանապարհին. իշխանության «բարեփոխումները» դատարկում են գյուղերը

230 դպրոց՝ փակման ճանապարհին. իշխանության «բարեփոխումները» դատարկում են գյուղերը

Fri, 29 May 2026 13:45:36 +0400


Վերջին 8 տարիներին կրթության ոլորտում ամենաշատ հնչած բառերից էին՝ «բարեփոխում», «արդիականացում», «որակ», «ներառականություն», «դպրոցաշինություն»։ Սակայն այսօր, երբ հերթով փակվում են հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային գյուղերի դպրոցները, ավելի հաճախ է հնչում մի կարևոր հարց․ արդյո՞ք կրթական բարեփոխումները պետք է սկսվեին և ավարտվեին բարձրլեռնային ու սահմանամերձ բնակավայրերի դպրոցների փակմամբ։

ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով նախատեսվում է փակել շուրջ 230 դպրոց։ Հրամանով նախատեսված դպրոցների մի մասն արդեն փակվել է, իսկ մնացածը կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այդ ցանկում ընդգրկված են նաև Գեղարքունիքի մարզի թվով 15 սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ։

Դրանք են՝
Ճամբարակի համայնք
գ. Գետիկի միջնակարգ դպրոց
գ. Կալավանի միջնակարգ դպրոց
գ. Անտառամեջի միջնակարգ դպրոց
Վարդենիսի համայնք
գ. Կութի միջնակարգ դպրոց
գ. Ազատի հիմնական դպրոց
գ. Նորաբակի միջնակարգ դպրոց
գ. Ջաղացաձորի միջնակարգ դպրոց
գ. Գեղամաբակի հիմնական դպրոց
գ. Կուտականի միջնակարգ դպրոց
գ. Տրետուքի միջնակարգ դպրոց
գ. Փամբակի միջնակարգ դպրոց
գ. Լճավանի միջնակարգ դպրոց
գ. Ախպրաձորի միջնակարգ դպրոց
գ. Ավազանի հիմնական դպրոց
Մարտունու համայնք
գ. Ծովինարի տարրական դպրոց։

«Հրապարակի» հետ զրույցում կրթության փորձագետ Վանո Կարապետյանը, խոսելով հարազատ Գեղարքունիքի մարզում փակման ենթակա դպրոցների մասին, ասում է.

«Այս գյուղերի առանձնահատկությունն այն է, որ դրանց զգալի մասը նախկինում ադրբեջանաբնակ է եղել։ Արցախյան հակամարտությունից և բնակչության փոխատեղումներից հետո այստեղ բնակություն են հաստատել Բաքվից, Կիրովաբադից (Գանձակից), Սումգայիթից և Ադրբեջանի այլ բնակավայրերից բռնագաղթած հայ ընտանիքներ։ Նրանք ոչ միայն վերաբնակեցրել են դատարկված գյուղերը, այլև տարիներ շարունակ պահպանել հայկական ներկայությունը սահմանային այս հատվածներում։
Այս հանգամանքը դպրոցների փակման հարցին տալիս է ոչ միայն կրթական, այլև ազգային ու ռազմավարական նշանակություն։ Որովհետև այստեղ խոսքը պարզապես քիչ աշակերտ ունեցող դպրոցների մասին չէ։ Խոսքը նաև այն բնակավայրերի մասին է, որոնք ժամանակին դատարկվել էին ադրբեջանական բնակչության հեռանալուց հետո և նորից բնակեցվել հայ ընտանիքների կողմից։ Այսօր այդ նույն գյուղերում դպրոցների փակումը կարող է դառնալ բնակչության նոր արտահոսքի պատճառ։

Գյուղական դպրոցը համայնքի կենսունակության գլխավոր երաշխիքներից մեկն է։ Երբ դպրոցը փակվում է, ընտանիքները սկսում են մտածել տեղափոխվելու մասին, երիտասարդները հեռանում են, ծնելիությունը նվազում է, և գյուղը աստիճանաբար դատարկվում է։
Հետևաբար, սահմանային այս բնակավայրերում դպրոց փակելը միայն կրթական համակարգի օպտիմալացում չէ։ Դա նաև ժողովրդագրական և անվտանգային հետևանքներ ունեցող որոշում է։

Իշխանությունները գործընթացը հիմնավորում են ֆինանսական արդյունավետությամբ և աշակերտների փոքր թվով։ Սակայն պետության քաղաքականությունը չի կարող կառուցվել միայն թվային հաշվարկների վրա, հատկապես երբ խոսքը սահման պահող գյուղերի մասին է։ Տասնամյակներ առաջ այս բնակավայրերը վերաբնակեցվել են մեծ դժվարությամբ, իսկ այսօր դրանց կենսունակությունը վտանգվում է հենց պետական քաղաքականության հետևանքով։
Կրթության իրական բարեփոխումը պետք է սկսվի ոչ թե սահմանային գյուղերից դպրոցները հանելով, այլ այդ բնակավայրերում կյանքի պահպանման համար լրացուցիչ պայմաններ ստեղծելով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Fri, 29 May 2026 19:47:21 +0400 2026…

5 րոպե ago

Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք

Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք Fri, 29 May 2026 19:45:21 +0400 Հարգարժան Ռուբեն Վարդանյանն իր վերջին…

7 րոպե ago

Շուն ու շանգյալ է ասում իրեն չընտրողին. քաղաքացիների կարծիքը

Շուն ու շանգյալ է ասում իրեն չընտրողին. քաղաքացիների կարծիքը Fri, 29 May 2026 19:30:30 +0400…

22 րոպե ago

Ա՛յ ձեր ցավը տանեմ, երկրի 10%-ն ա մնացել, կլինի՞՝ էս էլ մեզ մնա. Նարեկ Կարապետյան

Ա՛յ ձեր ցավը տանեմ, երկրի 10%-ն ա մնացել, կլինի՞՝ էս էլ մեզ մնա. Նարեկ Կարապետյան…

24 րոպե ago

#Ուղիղ․ Արցախցիները հավաքվում են Արցախի ներկայացուցչությունում

#Ուղիղ․ Արցախցիները հավաքվում են Արցախի ներկայացուցչությունում Fri, 29 May 2026 19:18:34 +0400 Latest news from…

34 րոպե ago

Պատերազմում հաղթում է զորքի, հետախուզության եւ հրամանատարության սինխրոն աշխատանքը

Պատերազմում հաղթում է զորքի, հետախուզության եւ հրամանատարության սինխրոն աշխատանքը Fri, 29 May 2026 19:15:03 +0400…

38 րոպե ago