Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից

Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից

Fri, 29 May 2026 18:15:19 +0400


Արթոր Օսիպյանի փաստաբանները հրապարակել են նրա կոչը հանրությանը.

«Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։

Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։

Կանխավ շնորհակալ եմ»:

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Thu, 06 Aug…

15 րոպե ago

Ես նորություն ունեմ․ Տաթևիկ Հայրապետյան

Ես նորություն ունեմ․ Տաթևիկ Հայրապետյան Thu, 06 Aug 2026 23:10:24 +0400 Ես նորություն ունեմ Որոշել…

21 րոպե ago

Վեհափառ հայրապետի դատավարությունը օրվա գլխավոր թեման

Վեհափառ հայրապետի դատավարությունը օրվա գլխավոր թեման Thu, 06 Aug 2026 23:02:45 +0400 Օգոստոսի 6-ի մեդիա-օրակարգում…

29 րոպե ago

Արձանագրվել է բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ

Արձանագրվել է բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ Thu, 06 Aug 2026 23:00:32 +0400 Վիեննայում արձանագրվել է բացարձակ…

31 րոպե ago

Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը

Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Thu, 06 Aug 2026 22:45:50 +0400 Երևանի քաղաքապետարանը պարզաբանում…

45 րոպե ago

Անընդունելի է և դատապարտելի

Անընդունելի է և դատապարտելի Thu, 06 Aug 2026 22:42:03 +0400 Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝…

49 րոպե ago