Պատերազմում հաղթում է զորքի, հետախուզության եւ հրամանատարության սինխրոն աշխատանքը

Պատերազմում հաղթում է զորքի, հետախուզության եւ հրամանատարության սինխրոն աշխատանքը

Fri, 29 May 2026 19:15:03 +0400


Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը իշխանությունները ներկայացնում են որպես «խաղաղության գործոն» և ՀՀ ԶՈՒ մարտունակության յուրօրինակ հաշվետվություն։ Հանրային ու քաղաքական շրջանակների կողմից այն բուռն քննադատության է արժանանում՝ կապված օրվա ընտրության և զինտեխնիկայի վիճակի, եւ այլնի հետ: Արդյո՞ք զինտեխնիկան, որն անցավ Հանրապետության Հրապարակով, համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին եւ որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ դրանցից կարող են օգտվել մեր զինվորականները, եթե ինչպես գիտենք, չեն եղել զորավարժություններ:

«Հրապարակի» հարցերին պատասխանելով, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ առաջին հայացքից զորահանդեսը կարող էր դրական տպավորություն թողնել, սակայն խնդիրը միայն այն չէ, թե ինչ զինատեսակներ են ցուցադրվում հրապարակում, այլ այն, թե որքանով են դրանք ինտեգրված միասնական մարտավարական համակարգի մեջ։

«Ժամանակակից պատերազմներում հաղթում է ոչ թե առանձին վերցրած տեխնիկան, այլ տարբեր զորատեսակների, հետախուզության, կապի, հրամանատարության և տեխնոլոգիական համակարգերի միջև սինխրոն համագործակցությունը։ Իսկ նման համագործակցությունը հնարավոր չէ ձևավորել միայն հանդիսավոր ցուցադրություններով։ Այն ձևավորվում է մշտական, բարդ և իրականությանը մոտ զորավարժությունների ընթացքում, որտեղ փորձարկվում են թե՛ տեխնիկան, թե՛ հրամանատարական համակարգը, և թե՛ անձնակազմի հոգեբանական պատրաստվածությունը»։

Այսինքն՝ բերել են, տեխնիկան լցրել, բայց չե՞ն աշխատացրել միասին: «Ցավալի է արձանագրել, որ ամիսներ առաջ պաշտպանության նախարարը, պատասխանելով զորավարժությունների պլանավորման և անցկացման վերաբերյալ հարցին, նշել էր, որ պաշտպանական գերատեսչությունը լայնածավալ զորավարժություններ չի պլանավորում։ Եվ այստեղ առաջանում է միանգամայն տրամաբանական հարց․ այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու տարբեր զինտեխնիկայի, զորատեսակների և անձնակազմի միջև համագործակցության բարձրացման խնդիրը։ Ինչպե՞ս պետք է ձևավորվի արագ արձագանքման, ճգնաժամային որոշումների կայացման և ժամանակակից մարտական պայմաններում համատեղ աշխատանքի մշակույթը, եթե դրա համար անհրաժեշտ միջավայրը գործնականում բացակայում է», – հարցնում է փորձագետը։

Այս ամենին զուգահեռ, ըստ նրա, կա բարոյահոգեբանական բաղադրիչի նշանակությունը։ «Զինվորի վստահությունը սեփական ուժերի, հրամանատարի և կողքին կանգնած ստորաբաժանման նկատմամբ ձևավորվում է ոչ թե գեղեցիկ ելույթներով, այլ համատեղ փորձություններով, ծանր վարժանքներով և մարտական իրավիճակներին մոտ պայմաններում ձևավորված փորձառությամբ։ Երբ բանակը երկար ժամանակ չի անցկացնում լայնածավալ զորավարժություններ, աստիճանաբար թուլանում է ոչ միայն գործնական պատրաստվածությունը, այլ նաև այն ներքին վստահությունը, որն իրական պատերազմի ժամանակ որոշիչ նշանակություն է ունենում։ Աշխարհում չկա որևէ երկիր, որն իր զինված ուժերի կարողությունների մեծացման խնդիրը փորձում է լուծել միայն զորահանդեսների վրա հիմնվելով։ Իսկ եթե փորձենք գնահատել այս ուղղությամբ մեր իրական ակտիվությունը, ապա ստիպված ենք ցավով արձանագրել, որ լայնածավալ և համակարգված զորավարժությունների քանակը այս պահին դեռևս զրոյական մակարդակի է», – նշեց Վիտալի Մանգասարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախցի զինվորականներին դուրս են հանում իրենց տներից

Արցախցի զինվորականներին դուրս են հանում իրենց տներից Fri, 29 May 2026 20:49:21 +0400 Latest news…

11 րոպե ago

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին Fri, 29 May 2026 20:43:28…

17 րոպե ago

Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. մանրամասներ

Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. մանրամասներ Fri, 29 May 2026 20:39:55 +0400…

20 րոպե ago

Պուտինն ասել է, թե որ դեպքում կդադարեցվեն Հայաստանի հետ տնտեսական աշխատանքները

Պուտինն ասել է, թե որ դեպքում կդադարեցվեն Հայաստանի հետ տնտեսական աշխատանքները Fri, 29 May 2026…

22 րոպե ago

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո Fri, 29 May 2026 20:30:35 +0400…

29 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն այնպես է խոսում, որ տեղս չեմ կարողանում գտնել. արցախցի

Նիկոլ Փաշինյանն այնպես է խոսում, որ տեղս չեմ կարողանում գտնել. արցախցի Fri, 29 May 2026…

32 րոպե ago