Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Fri, 29 May 2026 23:44:14 +0400


Արագածոտնի թեմն այսօր դարձյալ համախմբվել էր միասնական աղոթքի։
Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն:
Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի և զավակների, հայրենիքի և Սուրբ եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ընթացքում իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը:

Տեր Հայրն իր խոսքում անդրադառնալով Իր զավակների հանդեպ ունեցած Տիրոջ անսահման սիրուն, պատգամեց հավատարիմ մնալ քրիստոնեական այն կերպարին ուր արժեքներին,որոնք Աստված պարգևել է մարդկությանը և նշեց. «Աստված ասաց.ես սեր եմ և սիրում եմ նրան, ով ինձ սիրում է և կապրեմ նրա մեջ, ով սեր ունի ու սիրո հանդեպ վերաբերմունք գիտի:

Այսօր մենք եկել ենք տաճար, որ ասենք. Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով ու Հայրապետական մաղթերգով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, Կոշի Սուրբ Ստեփանոս վանքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքերը լքել են դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

Թուրքերը լքել են դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ Fri, 16 Oct 2026 11:30:07 +0400 Ադրբեջանի…

18 րոպե ago

#Ուղիղ․ Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան

#Ուղիղ․ Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Fri, 16 Oct 2026 11:25:19 +0400 Latest…

22 րոպե ago

Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ

Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ Fri, 16 Oct 2026 11:22:27 +0400 Քոչարյանի գործով դատական նիստին…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Գնում ենք դեպի Արեւմուտք, բայց կախված ենք Ռուսաստանից

«Հրապարակ»․ Գնում ենք դեպի Արեւմուտք, բայց կախված ենք Ռուսաստանից Fri, 16 Oct 2026 11:15:54 +0400…

32 րոպե ago

COP17-ը՝ առանց առաջնորդների՞

COP17-ը՝ առանց առաջնորդների՞ Fri, 16 Oct 2026 11:14:29 +0400 Հայաստանում անցկացվող COP17 գագաթնաժողովին եվրոպական երկրների…

33 րոպե ago

Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա

Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա Fri, 16 Oct 2026 11:01:20 +0400 Հայաստանի…

46 րոպե ago