«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայաստանի հաղթանակից ու հաղթանակած բանակից

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայաստանի հաղթանակից ու հաղթանակած բանակից

Sat, 30 May 2026 09:45:50 +0400


Մայիսի 29-30-ը Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ Տավուշի մարզում է, նախընտրական քարոզչություն է անում։ Նրանք Դիլիջան մուտք գործեցին ավտոմեքենաների շարասյուներով, դրոշներով, մեքենաները Դիլիջանի հին «ՈւԱԶ»-ներն էին: Փաշինյանը Դիլիջանում ելույթ ունեցավ մշակույթի պալատի առաջ։ Այդ շենքը 2022թ․ նոյեմբերից գտնվում է վերանորոգման մեջ, բայց վաղուց շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Վերանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքը 283 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է, մնացածը կառավարությունն է հատկացրել։ Ոչ մի դիլիջանցի Փաշինյանին հարց չտվեց, թե երբ է շարունակվելու ու ավարտվելու Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը։

ՔՊ-ի քարոզչական հավաքին 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքից ընդամենը 70-80 հոգի էր մասնակցում, նրանք էլ Դիլիջանի համայնքապետարանի ու դրան ենթակա հիմնարկների աշխատողներ էին, կենսաթոշակառուներ։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ուրախության մթնոլորտ է ձեւավորվել, եւ դա առաջին հերթին խաղաղության շնորհիվ է: «Այս ընտրություններում ամենակարեւոր հարցը հետեւյալն է, թե արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնելո՞ւ է այդ խաղաղությանը։ Սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ խաղաղության»,- ասաց նա եւ հորդորեց քաղաքացիներին՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, այսինքն՝ ընտրել ՔՊ-ին։

Անդրադառնալով մայիսի 28-ին Երեւանի Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին՝ Փաշինյանը շնորհավորեց բոլորին նոր բանակ ունենալու առիթով՝ նշելով, որ այն, ինչ ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ, բոլորը գործարանային զենքեր են։ Նկատենք, որ Փաշինյանը նոր բանակ հռչակելու, ՀՀ զինված ուժերի զինանշանը, զինվորական համազգեստի աստղերը, տարբերանշանները փոխելու միջոցով, ըստ էության, հրաժարվում է 1990-ական թվականներին հաղթանակած հայկական բանակից, ազգային հերոսամարտից, դրա հերոսներից։ Այդ հրաժարումը տեղավորվում է ամենայն հաղթականից, ձեռքբերումներից հրաժարվելու, պատերազմում մեր պարտությամբ հպարտանալու Փաշինյանի եւ ՔՊ-ի գործելակերպում։

Իր մորական պապի գյուղում՝ Հաղարծինում, Ն․ Փաշինյանն առատորեն սնվեց, հետաքրքրվելով՝ խաշլաման պատրա՞ստ է։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը Փաշինյանի համար մատուցողի դեր էր կատարում՝ նրան լավաշով ծածկված խորոված մատուցելով։ Այդ ընթացքում Հաղարծինի բնակիչները հավաքված սպասում էին, թե երբ է Փաշինյանն իր ճաշն ավարտելու։ Նա Հաղարծինում հայտարարեց, որ ինքը 2019-ին Հաղարծինի բնակիչներին հորդորել է անջատել փայտ կտրող սղոցները, այսինքն՝ փայտ չկտրել անտառից։ Եվ նշեց՝ փայտ տեղափոխող ավտոմեքենաներով հիմա Հաղարծինի երիտասարդները զբոսաշրջիկներ են տեղափոխում մոտակա Դիմաց սար։

8 տարի վարչապետ աշխատած Ն․ Փաշինյանը Հաղարծինին կից Թեղուտ գյուղի մասին ներկաներին հարցրեց․ «Հիմա Թեղուտն առանձին վարչական միավոր ա՞, վարչական շրջան ա, հա՞, Թեղուտ եւ Հաղարծին վարչական շրջանները, բնակավայրերը»։ Խոսելով Հաղարծինի տարածքում սողանքից ավերված երկաթգծի մասին՝ նա սողանքն անվանեց «սողանցք», գյուղի երեխաներին կրկին թխվածք բաժանեց։ Բայց, ի տարբերություն նախկին հանդիպումների, նա այլեւս բնակիչների հարցերին չի պատասխանում, ելույթ է ունենում, Հայաստանի քարտեզ-մագնիսն ու կեքսը բաժանում եւ հեռանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի tweet-ը Փաշինյանը տարածել է Թրամփից ժամեր առաջ

Թրամփի tweet-ը Փաշինյանը տարածել է Թրամփից ժամեր առաջ Sat, 30 May 2026 13:45:40 +0400 Հայաստանում…

9 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանը Ստեփանավանում է

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանը Ստեփանավանում է Sat, 30 May 2026 13:38:22 +0400 Latest news from Secure…

17 րոպե ago

Իշխանությունների «վերջին փամփուշտը»

Իշխանությունների «վերջին փամփուշտը» Sat, 30 May 2026 13:30:20 +0400 Մի արտահայտություն կա՝ «Սուտասանի վերջին փամփուշտը»։…

25 րոպե ago

ԿԸՀ-ն Դանիել Իոաննիսյանի հրապարակումը խնդրահարույց գնահատեց

ԿԸՀ-ն Դանիել Իոաննիսյանի հրապարակումը խնդրահարույց գնահատեց Sat, 30 May 2026 13:19:02 +0400 Latest news from…

36 րոպե ago

«Անկախ դիտորդ»-ը պետք է հեռացնի Էդմոն Մարուքյանի վերաբերյալ արված գրառումները

«Անկախ դիտորդ»-ը պետք է հեռացնի Էդմոն Մարուքյանի վերաբերյալ արված գրառումները Sat, 30 May 2026 13:17:49…

37 րոպե ago

Հայաստանում արյան եւ արյան դոնորների խիստ պակաս կա

Հայաստանում արյան եւ արյան դոնորների խիստ պակաս կա Sat, 30 May 2026 13:15:19 +0400 Հայաստանում…

40 րոպե ago