«Հրապարակ»․ Հայաստանը ձախողել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքը

«Հրապարակ»․ Հայաստանը ձախողել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքը

Sat, 30 May 2026 11:45:06 +0400


Իշխանամերձ շրջանակներում վերջին օրերին «Գազպրոմ Արմենիան» ազգայնացնելու մասին կոչեր են հնչում։ Նման կոչ-սպառնալիքով է հանդես եկել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը հայտնեց, որ եթե հարցը դիտարկենք իրավական հարթության մեջ, ապա դրա հնարավորությունը կա․ «Հաշվի առնելով հանգամանքը, որ արդեն ունենք նախադեպ՝ ՀԷՑ-ի օրինակով, ապա սա եւս չի բացառվում, բայց առանց անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների այս պահի դրությամբ, օրինակ, եթե իշխանությունը որոշի նմանատիպ գործընթաց սկսել, ապա դրա հիմքերը չկան։ Սակայն եթե լինի նման քաղաքական նպատակադրում, ապա օրենսդրական որոշակի փոփոխությունների արդյունքում հնարավոր է նման ծրագիր իրականացնել»։ Սակայն պարզ է, որ «Գազպրոմ Արմենիան» ազգայնացնելը նախեւառաջ նշանակում է զրկվել ռուսական գազից։

Հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ նման որոշումը, Դավթյանը պատասխանեց․ «Սա ունենալու է խիստ բացասական հետեւանքներ թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի համար, թե՛ առհասարակ։ «Գազպրոմ Արմենիան»-ն ունի ՀԾԿՀ-ի կողմից հաստատված ներդրումային ծրագիր, որը մինչեւ 2030թ․ կազմում է 400 մլն դոլար։

Սա արդեն հաստատված ծրագիր է, եւ եթե Հայաստանի իշխանությունը գնա նման արկածախնդրության, ապա ինքը պետք է ստանձնի նախեւառաջ ներդրումային ամբողջ պարտականությունները, իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանն այսօր ունի բավականին մեծ խնդիրներ՝ կապված բյուջետային քաղաքականության հետ, օրերս էլ իմացանք, որ դիմել են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ՝ 170 մլն եվրո բյուջետային աջակցության նպատակով։ Սա ասում եմ, որովհետեւ հաշվի առնելով վարկաբյուջետային քաղաքականության խնդիրները, ՀՀ-ն այսօր սեփական միջոցներով ի վիճակի չէ նման լայնածավալ ներդրումներ իրականացնել գազատրանսպորտային համակարգում։ Բացի այդ, եթե միակողմանի ռեժիմով նախաձեռնվում է նմանատիպ քայլ, եւ կառավարությունը գնում է ազգայնացման ճանապարհով, ապա, բնականաբար, պետք է հաշվի առնել նաեւ այն կոմպենսացիաները, որոնք կառավարությունը պետք է իրականացնի ռուսական ընկերության համար՝ մի քանի ուղղությամբ։ Օրինակ, նույն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասով, որը պատկանում է «Գազպրոմին» եւ կառուցվել է նրա կողմից, եւ հաշվի առնելով, որ ՀՀ-ն փաստացի ձախողել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները, ճիշտ է՝ հայտարարվում է, որ շուտով հանձնվելու է շահագործման, բայց դեռեւս 2020-21թթ․ պետք է պատրաստ լիներ այդ ենթակառուցվածքը։ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ի սկզբանե նախագծված էր եւ իր բիզնես մոդելում ենթադրում էր հետեւյալը, որ այն պետք է ինտեգրված լինի Հայաստան-Իրան էներգետիկ փոխգործակցության մեջ, եւ քանի որ երրորդ բարձրավոլտ գիծն առայսօր կառուցված չէ, ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը «Գազպրոմի» կողմից պարզապես կանգնեցված է, եւ, բացի դրանից, կուտակվել են հսկայական պարտքեր։ Խոսքը գնում է մոտ 100 մլն դոլարի մասին, եւ այս փոխհատուցումը պետք է կառավարությունն իրականացնի, եւ որոշակի փոխհատուցման մեխանիզմներ արդեն իսկ մշակվել եւ իրականացվում են, որովհետեւ փաստացի այդ օբյեկտը սառեցվել է այս պահի դրությամբ կառավարության վերոնշյալ նախագծի ժամանակին չիրականացման հետեւանքով։ Այլ ուղղություններով եւս ծախսեր կան, որոնք պետք է հաշվի առնել»։

Եզրափակելով խոսքը՝ Դավթյանը նշեց, որ տեսականորեն նման բան հնարավոր է, բայց այն էականորեն ավելացնելու է արտաքին պարտքը, ինչը անխուսափելի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

7 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

7 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

7 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

7 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

8 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

8 ժամ ago