Սյունիքում պետք է հաղթի, որ Ադրբեջանին զիջումների համար «մանդատ» ունենա

Սյունիքում պետք է հաղթի, որ Ադրբեջանին զիջումների համար «մանդատ» ունենա

Sat, 30 May 2026 12:05:03 +0400


Նիկոլ Փաշինյանը հատկապես կարևորում է Սյունիքում հաղթանակ տանելը: Դա, կարելի է ասել, նրա համար դարձել է կյանքի և մահվան հարց։ Պատճառն այն է, որ հետո այդ հաղթանակը դառնալու է պողպատե մանդատ իր ձեռքին` Տիգրանաշենը հանձնելու, Մեղրիով միջանցքը կառուցելու համար: Ասելու է` ամենից շատ պետք է սյունեցիները այդ ամենին դիմադրություն ցույց տային, տեսեք` Սյունիքն իր համաձայնությունը տվել է ինձ, իմ բոլոր ծրագրերին: Այդ պատճառով էլ այսօր Սյունիքի հետ առնչվող պաշտոնյաները, ՔՊ-ականները մոբիլիզացվել են, գործուղվել Սյունիք: Աշխատանքները համակարգում են մարզպետը` կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը և նախկինների ժամանակից հայտնի գաիշնիկ Արմեն Խաչատրյանը:

Սյունիքից մեզ հայտնեցին, որ տարբեր քաղաքներում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են վխտում՝ փորձելով վերահսկել մարդկանց և վախի մթնոլորտ ստեղծել։ Ակտիվորեն աշխատում են նաև ՔՊ շտաբերը, որտեղ ամեն օր քաղաքացիների են կանչում` խոստումներ տալիս, պաշտոններ բաժանում, մարդկանց խնդիրներ «լուծելու» անվան տակ ձայներ հավաքում։ Եթե այս շտաբների աշխատողներին գաղտնալսեին, հարյուր անգամ ավելի շատ գործեր կհարուցվեին, քան այժմ հարուցվում են ընդդիմության շտաբների ու համակիրների նկատմամբ: Սյունիքում վարչական և ուժային ապարատի ռեսուրսները բացահայտ և ամբողջ ծավալով օգտագործում են: Սահմանամերձ գյուղերում էլ Նիկոլ Փաշինյանը սահմանապահներին է հրահանգել` ինչ գնով էլ լինի «թիվ խփել: Սա հատկապես կարևոր է, որպեսզի հետո կարողանա հայտարարել, թե Սյունեցիներն ընտրել են թշնամու հետ «բարեկամություն» անելու ճանապարհը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

3 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

4 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

5 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

5 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

6 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

6 ժամ ago