Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան

Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան

Sat, 30 May 2026 12:34:52 +0400


«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն ընթացել է Սյունիքի մարզում։ Պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը, Շահեն Հարությունյանը, Աստղիկ Մատինյանը, Գոռ Թադևոսյանը և քաղաքական թիմի մյուս անդամները եղել են Գորիս և Սիսիան քաղաքներում, քաղաքացիներին ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել ընտրողների հարցերին։

«Երբ խոսում ես մարդկանց հետ, կիսում ես քո գաղափարներն ու մտքերը, տեսնում ես, որ մարդկանց մոտ հույս է արթնանում։ Մենք գիտենք, որ ամեն ինչի հիմքում դրված է մեր յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են գնալ ընտրությունների և պատրաստ են փոփոխության»,- ասել է պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

«Վերջին տարիները մեր երկրի համար եղել են ցավալի կորուստների և ծանր փորձությունների շրջան։ Սյունիքը ձեռք է բերել հարյուրավոր կիլոմետրերով ձգվող նոր սահման Ադրբեջանի հետ։ Սա նոր սպառնալիք է մեր անվտանգության համար։ Առաջարկում եմ քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ խնդիրները միասին լուծելու համար»,- նշել է պատգամավորի թեկնածու Գոռ Թադևոսյանը։

Կուսակցության քարոզարշավը Սյունիքի մարզում կշարունակվի նաև մայիսի 30-ին և մայիսի 31-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները

Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Sun, 02 Aug 2026 19:00:42 +0400…

29 րոպե ago

«ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները համարում եմ ոչ լեգիտիմ»․ Մելիքյան

«ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները համարում եմ ոչ լեգիտիմ»․ Մելիքյան Sun, 02 Aug 2026…

45 րոպե ago

Հայաստանի ինտելեկտուալ կենունակության հեռանկարի վտանգավոր քայքայումը

Հայաստանի ինտելեկտուալ կենունակության հեռանկարի վտանգավոր քայքայումը Sun, 02 Aug 2026 18:30:10 +0400 Ի պատասխան Նիկոլ…

60 րոպե ago

Ո՞ր վեհափառի մասին է խոսքը. վեճ Չախոյանի և «Ուժեղ Հայաստանի» միջև

Ո՞ր վեհափառի մասին է խոսքը. վեճ Չախոյանի և «Ուժեղ Հայաստանի» միջև Sun, 02 Aug 2026…

1 ժամ ago

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ Sun, 02 Aug 2026 18:15:23 +0400 Պորտուգալիայի ազգային հավաքականի և…

1 ժամ ago

Նիկոլի հերթական վախը

Նիկոլի հերթական վախը Sun, 02 Aug 2026 18:00:57 +0400 Եվ այսպես, այսօր տեղի ունեցավ ՀՀ…

1 ժամ ago