Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան

Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան

Sat, 30 May 2026 19:11:44 +0400


Մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ շատ փոխկապակցված է, ներմուծումների ու արտահանումների մոտավորապես 39-40 %-ը Ռուսաստանի հետ է։ Կապակցված ենք նաև էներգետիկայի, տուրիզմի առումով։ Այդ կախվածությունն ամենաշատը խորացել է վերջին 6-7 տարիների ընթացքում։

Այս մասին Սյունիքում ընթացող քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Դավիթ Անանյանը։

«Կարող ես հարցեր առաջ քաշել Ռուսաստանի առաջ, բայց թշնամանալ, միանգամից խռովկան հարսի նման թողնես-գնաս, չի կարելի։ Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Եվրոպայի առանձին երկրների հետ, հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, օրինակ՝ Ֆրանսիա, Հունաստան»,- ասել է Անանյանը։

Պատգամավորի թեկնածուն նշել է, որ նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ է տնտեսական ապրանքները հարմարեցնել եվրոպական չափանիշներին։ Դավիթ Անանյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագիրը լիովին իրատեսական է, պարզապես անհրաժեշտ են բանիմաց մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը

Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը Sat, 30 May 2026 20:30:30 +0400 Մասնակցի՛ր, քվեարկի՛ր,…

19 րոպե ago

Վարդանանց հրապարակը լեփ-լեցուն է․ ՔՊ գրասենյակից ուշադիր հետևում են «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին

Վարդանանց հրապարակը լեփ-լեցուն է․ ՔՊ գրասենյակից ուշադիր հետևում են «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Sat, 30 May…

24 րոպե ago

Վստահության ճգնաժամ է․ Աստղիկ Ավետիսյան

Վստահության ճգնաժամ է․ Աստղիկ Ավետիսյան Sat, 30 May 2026 20:15:41 +0400 «Հրապարակի» զրուցակիցն է Հայկական…

34 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց բանակային ընկերոջը

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց բանակային ընկերոջը Sat, 30 May 2026 20:10:52 +0400 Latest news from Secure…

39 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը դեռ չսկսված արդեն ավելի շատ մարդ կա, քան Նիկոլի հանրահավաքին

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը դեռ չսկսված արդեն ավելի շատ մարդ կա, քան Նիկոլի հանրահավաքին Sat, 30…

41 րոպե ago

Կրկին փորձի՛ր…

Կրկին փորձի՛ր... Sat, 30 May 2026 19:45:34 +0400 Ենթադրում եմ, որ հանրայինով Ռոբերտ Քոչարյանի հետ…

1 ժամ ago