Ի՞նչ արտոնություն են ստացել ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը ՌԴ ներմուծման համար

Ի՞նչ արտոնություն են ստացել ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը ՌԴ ներմուծման համար

Sun, 31 May 2026 10:00:47 +0400


Եվրասիական տնտեսական միության երկրները արտոնյալ ժամանակահատված կստանան Ռուսաստան ներմուծման դեպքում` ապահովման վճարների նոր համակարգի (ապրանքի սպասման հաստատման համակարգ՝ СПОТ) շրջանակներում։

Ռուսաստանում այս համակարգն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից, սակայն Հայաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից ներմուծողներն այդ վճարներից կազատվեն մեկ ամսով, իսկ Բելառուսից ներմուծողները՝ երեք ամսով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի աշխատակազմին։

Ապահովման վճարները գանձվում են անուղղակի հարկերի (ԱԱՀ գումարած ակցիզ) չափով և վերադարձվում են ներմուծողին ապրանքի վաճառքից հետո։ Այդ կերպ դրանք երաշխավորում են, որ ապրանքը կվաճառվի հարկային հաշվառմամբ։ ​Ապահովման վճար չի մուծվում, եթե հայտատուն ներառված է բարեխիղճ ձեռնարկությունների (լիազորված տնտեսական օպերատորների) ռեեստրում, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է ներկրում առանց վճարման։

ՌԴ փոխվարչապետի մոտ կայացած նիստում քննարկվել են նաև ապրիլից սկսած СПОТ համակարգով փորձնական ներմուծման արդյունքները։ Հաշվի առնելով այդ փորձը՝ համակարգը լրամշակվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՌԴ մաքսային կարգավորման նոր պահանջների հետ կապված, ռուսական մարկետփլեյսների (Wildberries և Ozon) համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացել Հայաստանից ապրանքների արտահանման հարցում։ Դրանից հետո հարթակներն աշխատել են հայկական բիզնեսի հետ և օգնել են նրան հարմարվել նոր պահանջներին, ինչից հետո հայկական ապրանքների հասանելիությունը երկրի սահմաններից դուրս վերականգնվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների

Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների Tue, 13 Oct 2026…

11 րոպե ago

Տեղներս ծա՞ռ են դնում

Տեղներս ծա՞ռ են դնում Tue, 13 Oct 2026 11:29:39 +0400 Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման…

12 րոպե ago

«Լակոտը դու ես, այ համբալ». ինչ է կատարվում Աջափնյակում

«Լակոտը դու ես, այ համբալ». ինչ է կատարվում Աջափնյակում Tue, 13 Oct 2026 11:23:14 +0400…

19 րոպե ago

Թաղապետը չի ծանոթացել դատարանի որոշմանը եւ քանդել է տալիս կառույցները

Թաղապետը չի ծանոթացել դատարանի որոշմանը եւ քանդել է տալիս կառույցները Tue, 13 Oct 2026 11:19:54…

22 րոպե ago

Մեզ էլ են սպանելու. քաղաքացին խիստ զայրացած է

Մեզ էլ են սպանելու. քաղաքացին խիստ զայրացած է Tue, 13 Oct 2026 11:18:03 +0400 Latest…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել

«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել Tue, 13 Oct 2026 11:15:38 +0400…

26 րոպե ago