Դատարանները հրաժարվում են ազատել Միքայել Արզումանյանին

Դատարանները հրաժարվում են ազատել Միքայել Արզումանյանին

Sun, 31 May 2026 14:45:40 +0400


Երեք տարի կալանքի տակ մնալուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն նախորդ տարի հոկտեմբերի 28-ին դուրս եկավ բանտից՝ նրա նկատմամբ տնային կալանք սահմանեցին:

Այս որոշումը կայացրել էր գործը քննող Հակակոռուպցիոն դատարանը, տնային կալանքից բացի դատարանը կիրառել էր նաև 30 միլիոն դրամ գրավ:

Ավելի քան 7 ամիս տնային կալանքի տակ գտնվող Արզումանյանի խափանման միջոցը դատարանները հրաժարվում են փոխել: Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում որևէ այլ խափանման միջոց կիրառելու մասին, որը գեներալ-լեյտենանտի ազատությունը չի սահմանափակի, սակայն դատավորները մերժում ենք դրանք։

Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանին հարցրինք՝ Արզումանյանը դեռ տնային կալանք է կրու՞մ, ճի՞շտ է, որ այն փոխելու միջնորդությունները մերժվում են, կարճ պատասխանեց՝ այո, տնային կալանքում է։ Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի գործերից մեկով: Նա Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Պատերազմից շուրջ երկու տարի անց՝ 2022-ի սեպտեմբերին Արզումանյանը կալանավորվեց, և նրան մեղադրանք ներկայացվեց Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ այդ անփութության հետևանքով հակառակորդի զինված ուժերին հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Շուշի քաղաքն ու մատույցները։ Շուշիի դրվագից բացի, Միքայել Արզումանյանը մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջի հրաման տալու համար։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում: Հենց Շուշիի դրվագով էլ անցել է հանցանքի վաղեմության ժամկետը: Սա նշանակում է, որ եթե անգամ դատարանն այս դրվագով նրան մեղավոր ճանաչի, գեներալը, միևնույն է, չի ազատազրկվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

9 րոպե ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

24 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

24 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

39 րոպե ago

Պատրաստ են հակահարվածների

Պատրաստ են հակահարվածների Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն…

54 րոպե ago

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400 Օրեր…

1 ժամ ago