Չի բացառել զորքերի դուրս բերումը որոշ բազաներից
Sun, 31 May 2026 15:00:04 +0400
Պենտագոնում չեն բացառում, որ կարող են դուրս բերել իրենց զորքերը Մերձավոր-Արեւելյան որոշ բազաներից, որոնք տուժել են Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ լրագրողների հետ Սինգապուրի ամերիկյան դեսպանատանը ուենցած հանդիպման ժամանակ։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում է ռեգիոնում որոշ վնասված բազաների վերականգնումից հրաժարվելու տարբերակը, նախարար Հեգսեթը ասել է, որ այդ հարցով որոշում կայացնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիմնվելով այն բանի վրա, թե որ ուղղությամբ է նպատակահարմար առաջ գնալ։ Ներկա փուլում, ըստ Հեգսեթի, ամերիկյան զորքերը իրենց տեղակայման վայրերում են եւ պատրաստ են հարկ եղած դեպքում «մտնել գործի» մեջ։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Իրանը կհրաժարվի իր միջուկային հավակնությունների՝ ԱՄՆ հետ բանակցությունների ընթացքում։