Վստահ չէ, որ Վենսը կկարողանա «շարունակել իր սկսած գործը»

Վստահ չէ, որ Վենսը կկարողանա «շարունակել իր սկսած գործը»

Sun, 31 May 2026 15:30:30 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ այն բանում, որ ճիշտ է իր հաջորդ ընտրել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որովհետեւ կասկածում է, թե Վենսը կկարողանա շարունակել իր սկսած գործը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Համաձայն հրապարակման, զրուցելով իր խորհրդականների հետ, ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հռետորական հարց է բարձրացրացրել, թե արդյոք Վենսը ի վիճակի է հասնել նախագահական մրցավազքի վերջնագծին։ Մասնավոր զրույցներում արդեն՝ նախագահ Թրամփն համեմատում է իր եւ Վենսի նվաճումները։ Թրամփը հաշվի է առել այն, որ Վենսը միշտ լարված ընտրություններում հաղթել է միայն իր օգնությամբ։

Նա նաեւ հաշվել է, թե փոխնախագահության ընթացքում Վենսը քանի օր է եղել արձակուրդում։ Թրամփն, ի դեպ, ըստ պարբերականի, արձակուրդ երբեք չի վերցնում։ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը նաեւ մի քանի անգամ անդրադարձել է այն հանգամանքին, որ Վենսը դեմ է եղել Իրանի դեմ պատերազմ սկսելուն։

The New York Times-ը գրում է, որ այս ամենով հանդերձ, Վենսը մեծ ճանաչում ունի Make America Great Again շարժման ներկայացուցիչների շրջանում։ Սակայն, 28 թվականին առաջադրվել կարողանալու համար՝ նա պետք է շարունակի պահպանել լավ հարաբերությունները Թրամփի հետ եւ նաեւ՝ հավաստիանա, որ Հանրապետական կուսակցությունը, որը մասնատվել է այժմ՝ Թրամփի գործողությունների պատճառով, կաջակցի իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

3 ժամ ago

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

8 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

8 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

8 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

8 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

9 ժամ ago