Դատախազը շարունակում է պայքարը գլխավոր դատախազի դեմ

Դատախազը շարունակում է պայքարը գլխավոր դատախազի դեմ

Sun, 31 May 2026 15:45:28 +0400


«Հրապարակ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը հայց է ներկայացրել՝ վիճարկելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը եւ պահանջելով անվավեր ճանաչել այն։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին, որն էլ որոշել է Պետրոսյանի հայցադիմումը ետ վերադարձնել՝ ինչ-որ փաստաթղթային սխալների պատճառով եւ հնարավորություն է տվել հայցվորին թույլ տրված խախտումները վերացնել եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացնել հայցը։ Մենք տեղեկացանք, որ ավագ դատախազը շտկել է սխալները եւ հայցը կրկին մուտք արել դատարան։ Այսինքն՝ Պետրոսյանը իր պայքարը գլխավոր դատախազի որոշման դեմ շարունակում է։ Նշենք, որ մինչ Սյունիքի մարզի դատախազություն տեղափոխվելը Պետրոսյանը Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում է աշխատել։ Ուսումնասիրելով դատախազության կայքը, մենք գտել էինք այն հրապարակումը, որտեղ ներկայացված էր «կարգապահական տույժի» մասին ինֆորմացիան։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել պաշտոնեական պարտականությունները… Էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ», նշված էր հրապարակման մեջ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ից հետո «բացասական աուրան» ցրելու համար Գյումրիում Տեր Հայր հրավիրեցին՝ աղոթելու

ՔՊ-ից հետո «բացասական աուրան» ցրելու համար Գյումրիում Տեր Հայր հրավիրեցին՝ աղոթելու Sun, 31 May 2026…

13 րոպե ago

Պուտինի հետ լուսանկարը Թրամփի միակ համատեղ լուսանկարն է Սպիտակ տանը

Պուտինի հետ լուսանկարը Թրամփի միակ համատեղ լուսանկարն է Սպիտակ տանը Sun, 31 May 2026 16:00:09…

29 րոպե ago

Վստահ չէ, որ Վենսը կկարողանա «շարունակել իր սկսած գործը»

Վստահ չէ, որ Վենսը կկարողանա «շարունակել իր սկսած գործը» Sun, 31 May 2026 15:30:30 +0400…

58 րոպե ago

Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes

Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes Sun,…

1 ժամ ago

Չի բացառել զորքերի դուրս բերումը որոշ բազաներից

Չի բացառել զորքերի դուրս բերումը որոշ բազաներից Sun, 31 May 2026 15:00:04 +0400 Պենտագոնում չեն…

1 ժամ ago

Փառքը միայն Աստծունն է, Միաքայել Սրբազան

Փառքը միայն Աստծունն է, Միաքայել Սրբազան Sun, 31 May 2026 14:56:28 +0400 Latest news from…

2 ժամ ago