Հայկական ելակն այլևս ռուսական շուկայում չի՞ լինի, եթե․ ահազանգ
Sun, 31 May 2026 18:30:10 +0400
Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներն է ներկայացրել է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ելակի ներկրումը: Գերատեսչությունից պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով:
Վերոնշյալ հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցած տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ հատապտուղների ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն:
Բացի այդ, գործակալության հաշվարկների համաձայն՝ Հայաստանից ելակի արտահանումը ՌԴ ամբողջ 2025 թվականին կազմել է մոտ 13,25 մլն դոլար, ինչը կազմում է ամբողջ` 13,65 մլն դոլար արտահանման 97% -ը։
Ռուսաստանից բացի, հայկական ելակն անցյալ տարի փոքր ծավալներով գնել են ԱՄԷ-ն (11 ամսում 263 հազար դոլար), Կատարը (104 հազար դոլար) և Ղազախստանը: