Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ
Sun, 31 May 2026 22:15:25 +0400
Տյումե՞ն, Կիլիկիա՞, list. am՞ թե Հայաստա՞ն։ Հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եվ այդ ընտրությունը լինելու է ճակատագրական եվ երկարաժամկետ։ Երկար կարելի էր գրել, բայց կարճ ասեմ:
Մենք ազգովի ունենք ընդամենը 4 սցենար:
1. «Տյումեն» – կամ մարդա մի տեղ գաղթելու ենք, անհույս ապագայի կամ սոցիալական պատճառնեռով, ու ժամանակի մեջ կորենք անհետ:
2. «Կիլիկիա» – կամ գաղթելով, կուտակվելու ենք այլ վայրում՝ Հայաստան վերակերտելու բուռն ցանկությամբ ու… հետո կորենք:
3. «list.am» – կամ սեփական երկրում տնվոր ենք մնալու, վճարելով թուրքի գեոպոլիտիկ “կոմունալները” ու էլի կորենք։
4. ՀԱՅԱՍՏԱՆ – կամ տեր ենք լինելու մեր երկրին:
Հիշեք, որ ընտրելու եք նաև ձեր դեռևս չծնված երեխաների և թոռների փոխարեն և համար։
Գնա’, որ գնա’ն»։